SOAD Արթնացնենք հոգիները

Քանի օր է մտածում եմ այս համերգի մասին։ Իրականում եսիմինչ մի բան չունեմ էլ ասելու, բացի նրանից, որ SOAD-ը այդ օրը ցրեց բոլոր «մութ ուժերը», իրականացրեց էքզորցիզմի ալքիմիական ակտ։ Ես դեռ երկար կհիշեմ այդ օրը։ Տուն գնալիս գլուխս էնքա՜ն թեթև ու հանգիստ էր, մտքերս հանդարտ ու պարզ, շուտվանից այդպիսի զգացողություն չէի ունեցել։ Անձրևը և գեղեցիկ խենթ դեմքերը կուզեի նկարել, բայց դրանք մնացին միյան իմ մտքի տեսադարանում։ Էշ֊էշ լսեցի ,  չտարա ֆոտոտեխնիկան։ Իսկ երբ մի փոքր ժամանակով հեռացա հրապարակից ու նորից վերադարձա, ոչ մեկը չստուգեց, թե ես ինչ եմ մտցնում հետս, լավ զգացմունքնե՞ր , թե պայթուցիկ նյութ ․․․ բա, այդպիսի ձևեր։ Դբա Լավը ։)

Որդան Կարմիր և Ան Գորդոնախ

Գնացել էի Վանաձոր, համերգի: Համերգի նկարաշարը վաղը կդնեմ: Բայց հիմա մի երկու խոսք ուզում եմ գրել: Շատ սիրելի մարդիկ տեսա, շատ վատա …տեսա բարեվ- բարիլուս , ոնց էս , ինչ կա … ու տենց, բայց կուզենայի ամեն մեկի հետ մի քանի ժամ նստեի, զրուցեի … էհ … Ու մի բան էլ …