բաժին Լուսանկարչական մտքեր, Ծրագրեր

առանց էքսպանոմետրի

Ժամանակ կար երբ մարդիկ դեռ էքսպանոմետր չէն հորինել: Գեղարվեստական լուսանկարչության առաջամարտիկներից մեկը ՝ Օսկար Գուստավ Ռեյլանդերը լույսը չափում էր իր կատվի աչքերին նայելով: Այսպիսի մի կենսաէքսպանոմետր: Ռեյլանդերը հետաքրքիր է նաև այլ բաներով, օրինակ առաջիններից է , ով լուսանկարչության մեջ օգտագործել կոլաժի — մոնտաժի տեխնիկան: Կատվի հետ կապված հղումը այստեղ : Իսկ Ռեյլանդերի մասին այստեղ:

Իսկ այսօր արդեն գրեթե ամեն մի թվային տեսախցիկ ունի իր մեջ էքսպանոմետր: Չնայած կան երևի որոշ մոդելներ որոնք չունեն, հակառակ դեպքում Նորայրի մոտ չէր առաջանա նոկիայի համար էքսպանոմետրի ծրագիր գրելու ցանկություն:
Ո՞վ գիտի որ մոդելները չունեն էքսպանոմետր:

Հավելում՝  զգիչ կա, սենսոր այդ հեռախոսի վրա, ու էքսպոնոմետրը օգտագործվում է հին լուսանկարչական սարքերով լուսանկարելիս: