in Լուսանկարչական մտքեր, Կյանքի Օպտիմալացում

Կատալոգի Մինիմալացում

Շատ ա լինում, որ նկարը նկարում ես , բերում ես կոնվեռտ բան անում ես, նայում ես դեմքին. հեչ լավը չի:

Ասում ես լավ թող մնա կմշակեմ, կդզվի, մշակում ես, բան չի փոխվում … ու տենց էլ մնումա կատալոգի մեջ զբաղացնելով մի 16-20 մբ տեղ: Չէս ջնջում, որովհետև տեսնում ես, որ ունի կարևոր ինֆորմացիա իրա մեջ, որը կարող ա հետագայում անհրաժեշտ լինի: Ու այսպիաի նկարնեը տարիների ընթացքում գալիս ու հավաքվում են ու դառնում մի ահավոր մեծ բեռ: Ոչ բեքափ անելդ ա գալիս , ոչ էլ ուզում ես ջնջես:

Իմաստ չունի պահել բոլոր նկարները DNG, CR2 կամ այլ RAW ֆորմատով …
Նկարները իմ համար բաժանվում են երեք բազմությունների:

ա. գեղարվեստական արժեք ունեցող
այստեղ ասելու առանձնապես բան չկա

բ. կոմերցիոն արժեք ունեցող:
արծաթե և ոսկյա զարդերի նկարներ, որոնք արել եմ պատվերով
այլ պատվեր նկարներ,
նկարներ, որոնք գեղարվեստական արժեք չունեն, բայց տեխնիկապես լավ են արված և վաճառքի ենթակա են …

գ. ինֆորմացիոն արժեք ունեցող
արշավների ընթացքում արված ցուցանակների նկարներ,
ճարտարապետության էլէմենտների նկարներ
տարբեր տիպի կողմնորոշիչների նկարներ…

դ. անձնա-պատմական արժեք ունեցող
քեֆ-մեֆ,
տաշի – տմբլի,
ընտանեկան միջոցառումներ …
և այլ նմանատիպ բաներ …

այս բազմությունները կարող են հատվել, մարդավարի լեզվով ասած ոչինչ չի խանգարում, որ քեֆի նկարը գեղարվեստական արժեք ունենա նաև …

նկարների ճակատագիրը լուծվեց հետևյալ ձևով:
ա.) և բ.) բազմությունների նկարները մնացին DNG վիճակով, իսկ նրանք որոնք պատկանում են միայն գ.)  և դ.) բազմություններին , բայց չէն պատկանում ա.) և բ.) -ին ենթարկվեցին անխնա ոչնչացման կոնվերտացիայի Full-Size JPEG -ի օրիգինալ DNG – ների հետագա ոչնչացումով:
Արդյունքում 70 ԳԲ  – անոց նկարների պանակը(folder) դարձավ 35.8 ԳԲ անոց  … գրեթե կեսը 🙂
բա … այ սենց բաներ …