Որպես կինո շատ լավը չեր, երկրորդ անգամ չեմ նայի: Բայց մի հետաքրքիր բան կար մեջը, նու, որին ծանոթ էի Յունիգի գրքերից, բայց այստեղ շատ ակնառու էր ցուցադրված: Յունիգի ու Ֆրեյդի (Ֆրոյդի՞) մոտեցումների մեջ հակասության մասին էր: Յունգը ուզում էր ուսումնասիրել ինչ-ինչ ոչ գիտական թեմաներ, տելեպատիա և այլն … : Իսկ Ֆրեյդը բա չէ, դու դրանով մի զբաղվի, խայտառակ կլինես, քեզ մռակոբես կհանեն, նույն գիտական մեթոդի թերությունն ա , այ մարդ ինչ ուզում ա թող հետազոտի, ի՞նչ ես խառնվել իրար: Հիմա ավելի վատ ա, եթե մի ժամանակ կրոնն էր մարդկանց գլուխը լվանալու միջոց դառել (չնայած տակից այդպիսին չէր), իսկ հիմա գիտությունն է դարձել նույն գործիքը (Դավոն գրել էր մի անգամ): Բրիտանացի գիտնականների մեմն էլ ձեզ օրինակ: Ու հիշում ես ասենք Նյուտոնին, որը ալքիմիայի վարկաբեկման դարում, նենց որպես հոբբի լրիվ փորձերը դրել ու արել էր, մի մեծ էլ գրադարան ուներ ալքիմիական գրքերի: Հետո Էնշտեյնին, ով ասում էր որ շատ է , ոգեշնչվել Սպինոզայից ու Մախից, (դե Դոստոյեվսկին ու Մոցարտը էլ չեմ ասում): Իսկ Սպինոզան կաբբալիստ էր նաև, որ ասենք Սպինոզայի «Էթիկան» կարդաք, խելագարվելու չափ կաբբալիստական երկ է, ոչ թե բառերի տառերը վերադասավորելով ու դրանից նոր բաներ մոգոնելով, ոչ թե անագրամմաներով, գեմուռաներով ու մնացած բաներով, այլ հենց ըստ էության, տարածվածության և մտքի փոխհարաբերություններով, ու դրանից բխող մարդու և բնության մեկնաբանությունով:
Մարդիկ կողմնակի, ոչ գիտական աղբյուրներում միշտ էլ ոգեշնչում են գտնում: Դրանք գույության իրավունք ունեն:
Ու Յունգը հա, իրականում արավ այդ բանը, մերժված ալքիմիային տեղ տվեց գիտության մեջ, գտավ, որ այն հոգեկան շատ շարժումներ է բացատրում:
Աշակերտ ու ուսուցիչ փոխհարաբերությունների մասին էլ ասեմ որ՝
Յունգը Ֆրեյդի աշակերտը չի,
Ուսպենսկին՝ Գյուրջիեվինը չի
Շտայները՝ Բլավաստկայինը չի:
Էս մարդիկ ուղակի հանդիպել են իրար , ու ազդվել իրարց ու էնքան անհագիստ են եղել, որ ասել են հետո.
Այստեղ բազմաթիվ պատրիարքների հետքեր կան,
Բայց իմ դհոլին չի,
Ես կատարելություն չեմ փնտրում, բայց երկար չեմ մնում այնտեղ , որտեղ այն չկա:
Անհանգիստ եղեք, ու մի բան գտեք զբաղվելու, նենց հոգու համար 🙂