Բոլորովին վերջերս իմ կողմից դիտված երեք ֆիլմ:
«Արևի տունը»(Дом Солнца), Գարիկ Սուկաչովի ֆիլմը
Ֆիլմը սովետական հիպիների ու սիրո մասին մի լացկան պատմություն է, շատ ավելին էի սպասում, բայց դե շատ փսլնքոտ էր ստացվել: Ականջներից ձգած ու սուտի պատմություն: Սովետում այդ տեսակ հիպիներ ինչքան ես հասկանում եմ երբեք չէն եղել: Բայց մի բան կար լավ, սաունդթրեքները, հատկապես “Կալինով Մոստ”-ի երգերը: Մի խոսքով մի անգամ դիտելու ու shift-delete անելու ֆիլմ ա:
«Արքան» (Царь) Պավել Լունգին
Ինչպես եվ սպասում էի, Մամոնովը հեչ համոզիչ Իվան Ահեղ չէր: Մամոնավի մյուս իմ երկու շատ սիրած ֆիլմերը իմ մոտ կարծիք են առաջացրել որ նա չեր կարող Իվան Ահեղ խաղալ: Խոսքը «Կղզի»(Остров) և «Փոշի»(Пыль) ֆիլմերի մասին է: Ինձ համար Իվան Ահեղը տաքարյուն սադիստի կերպար ունի:Նաև հաճախակի զղջումնային տրամադրության մեջ ընկնելու հակում ունեցող: Բայց այտեղ թուլամորթ ու юродивый (չգիտեմ հայերեն ինչպես ճիշտ կլինի) մի սադիստ է ներկայացված: Չնայած ֆիլմը շատ լավն է, եթե մի պահ հեռանանք պատմական ենթատեքստից, ու դիտենք ուղակի որպես գեղարվեստական ֆիլմ: Այո՛, կա այդպիսի մարդկային տեսակ ՝ թուլամորթ սադիստ: Ֆիլմը լավ իլյուստրացիա է, այդ տեսակի … Ու երևի ավելի շատ ֆիլմը Մետրոպոլիտ Ֆիլիպի մասին է քան թե արքայի:
Այս տեսակետը հնարավոր է, որ Էյզեյնշտեյնի «Իվան Ահեղ» -ի հետ անգիտակցաբար համեմատելու արդյունք է:
Բաբ Ազիզ (Bab’Aziz) Նասեր Քեմիր,Տոնինո Գուերա
Ֆիլմը սկսվում է հետևյալ դերվիշական ասացվածքով
«Դեպի աստված այքան ճանապարհ կա, որքան մարդկային հոգի»
Ու այո, այս ֆիլմում իրոք բազմաթիվ մարդկային ճակատագրեր են միձուլվում, մի կույր ու ծեր դերվիշի և իր թոռնուհու մասին պատմության մեջ: Դերվիշը գնում այնտեղ, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են, դերվիշներ ամբողջ աշխարհից: Ու այդ վայր գալիս են նաև բազմաթիվ մարդիկ, տարբեր ճակատագրերով ու շարժառիթներվ, բայց ամեն մեկը գտնում է իր չիմացած-բայց-փնտրածը …
Հրաշալի արևելյան երաժշտություն, Աթարի, Ռումիի պոմները երգված և արտասանված, նաև օրիգինալ հրաշալի սաունդթրեք Արման Ամարի կողմից …
Մի խոսքով խորհուրդ եմ տալիս անպայման դիտել այս ալեգորիկ պատմությունը: