in Լուսանկարչական մտքեր

Լուսանկարների գրավչությունը

Մի ծանոթությունների սոց. ցանց, վերլուծելով իրենց մոտ տեղադրված լուսանկարների EXIF-ների տվյալները և օգտագործողների վերաբերմունքը այդ նկարներին հրապարակել է հետևյալ գրաֆիկները:

Լուսանկարների գրավչությունը ըստ խցիկների:

ուղղահայաց առանցք — լուսանկարների գրավչություն
հորիզոնական առանցք — խցիկների մոդելներ (ֆեյսբուքի «լայքն»-ա կամ օդնոի 5-ը)
կապույտ — փոխվող օպտիկայով խցիկներ
կարմիր — սապնաման խցիկներ
կանաչ — հեռախոսային լուսանկարներ

Լուսանկարների գրավչությունը ըստ նկարահանման ժամերի

Իմ կարծիքով գրաֆիկները այսպիսին են, միայն այն պատճառով, որ ուսումնասիրվել է ծանոթությունների սոց. ցանց: Պրոֆեսիոնալ կամ նույնիսկ սիրողական լուսանկարչությանը նվիրված վիրտուալ համայնքի դեպքում, ինչպիսին է օրինակ (iphoto.am -ը) գրաֆիկները լրիվ այլ տեսք կունենան: Պետք է նշել որ սա ոչ լուսանկարիչների սովորական մարդկանց վերաբերմունքն է:
Մնացած գրաֆիկները և մտքերը այստեղ, նաև տափակություններ և iphone -ի ծպտյալ գովազդ 😀

  1. Արտ ջան … լավ փոսթա … Մերսի:)))

  2. Վարդգես ջան, նորեն համեցի 🙂

Comments are closed.