բաժին Խառը

Թանգարանային գիշեր 2011

Մայիսի 14.-ին ժամը 18:00 -ից մինչև 24:00 Թանգարանային գիշերն է լինելու: Իմ ամենասիրած միջոցառումներից մեկը: Հայաստանի ցուցասրահներից ու թանգարաններից կմասնակցեն 60 -ը:
Միջոցառումների ծրագիրը քաթի տակ

Հայաստանի պատմության թանգարան
«Գրավոր հիշողություն» հնատիպ գրքերի ցուցահանդես
(հասցեն` Երևան, Հանրապետության հրապարակ)
Հայաստանի ազգային պատկերասրահ
«ՀԱՊ-ի 1991-2011 թթ. հրատարակած գրականությունը» ցուցահանդես
Գրքարվեստի ստեղծագործությունների սահմանափակ վերարտադրությունների ցուցահանդես («Մուշեղ» ստուդիա)
19:00,21:00 «Վարդգես Սուրենյանց» սրահում Շամիրամի և Սալոմեի մենախոսությունների ներկայացում
18:30 Ճապոնիայի երկրաշարժը վերապրածներին` փոքրիկները պատրաստում են օրիգամի
19:00 «Հայկական տառեր» Երևանի մնջախաղի պետական թատրոն
18:30 «Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի արտադրության մուլտֆիլմերի դիտում
(հասցեն` Երևան, Արամի 1)

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
19:00 «Հայ գրքարվեստի նշխարները» ( հնատիպ գրքեր, գրքի ձևավորումներ, մակագրված գրքեր) ցուցահանդես
20:00 Հովհ. Թումանյանի «Ախթամար» պոեմի հիման վրա նկարահանված կինոնկարի ցուցադրում
(հասցեն` Երևան, Արամի 1)

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստագործության կենտրոն
15:00 «Ժամանակ և հիշողություն» ցուցահանդես թանգարանի ստեղծման և ներկայի վերաբերյալ վավերագրերի ցուցադրություն
(հասցեն` Երևան, Աբովյան 64)

Մ. Սարյանի տուն-թանգարան
«Մ. Սարյանի ձեռագրերի աշխարհում» ցուցադրության բացում
18:30 «Կովկասյան քաղաքի փողոց» նկարի հայտնության պատմությունը
19:30 «Սարյանի գրական ժառանգությունը» զեկույց
20:00 Կամերային երաժշտության համերգ
21:00 Վոկալ երաժշտության համերգ
22:00 Թեյի հյուրասիրություն
23:00 Վավերագրական ֆիլմի ցուցադրություն
(հասցեն` Երևան, Սարյան 3)

Հովհաննես Թումանյանի թանգարան
Աշխեն Թումանյան «Հուշեր ընտանիքի և հատկապես հայրիկի մասին» ցուցահանդես
«Թումանյանի Սերվանտեսը, Շեքսպիրն ու Ադամյանը» ցուցահանդես
Համբարձման տոնի վիճակահանություն « Ջանգյուլում»
«Լոռվա «Ծովերը» ոտքիդ տակ» վիրտուալ ճամփորդություն IWORKS SYSTEMS -ի հետ համատեղ
Ինտերակտիվ խաղեր «Այ քեզ բան»
19:30-19:50 «Կիթառի հնչյունները» համերգ (կիթառահար` Լիլիթ Մարդինյան, վոկալիստ` Տաթև Աշուրյան)
20:30-20:50 «Ռոտոնդա» թատերախմբի «Ռուբենս» բեմադրությունը
22:00-23:00 «Թումանյանը` Սայաթ-Նովային» համերգ (քյամանչահար` Արշակ Իսախանյան, վոկալիստ` Արամայիս Մարտիրոսյան)
(հասցեն` Երևան, Մոսկովյան 40)

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
17:00 «Հնչյուններ և գույներ» նկարում են երեխաները
17:30 Վալսի ուսուցում
19:00 Արամ Խաչատրյանի նամակներից` «Իմ կյանքի երազանքը» (կարդում է Աննա Հեքեքյանը)
20:30,21:30 «Բազմաձայն անակնկալ» և « Աստղերի լույսի տակ» «Սպեղանի» երգչախմբի համերգ
23:00 Էդգար Հովհաննիսյանի «Դիմակահանդես» բալետի ներկայացումը Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում ֆիլմի ցուցադրում
(հասցեն` Երևան, Զարուբյան 3)

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
18:00 «Եվ այր մի` Մաշտոց անուն» գրական-երաժշտական կոմպոզիցիա
19:00 «Նարեկացի» արվեստի կենտրոնի ժողգործիքների համույթի ելույթ
20:30 «Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ Անիի անմահ պարիսպների տակ» Ավ. Իսահակյանի գրավոր հիշողությունների ներկայացում
20:30 «Անիի լուսանկար-բացիկներ /19-րդ դար/» ցուցահանդես
22:00 Թեյի սեղանի շուրջ հանդիպում ռեժիսոր Ռուբեն Քոչարի հետ և
«Ավետիք» ֆիլմ
(հասցեն` Երևան, Զարուբյան 20)

Ե. Չարենցի տուն-թանգարան
20:00 Ցուցահանդեսի բացում` առաջին անգամ կցուցադրվեն Ե. Չարենցի
անձնական գրադարանի մակագրված գրքերը և «Старые годы»
հանդեսի 25 հատորները
22:30 Գրական-երաժշտական բեմադրություն` Եղիշե և Իզաբելլա Չարենցների գրավոր հիշողությունները` նրանց ծանոթության, Պուշկինի հանդեպ տածած մեծ սիրո և այլնի մասին. (Ստանիսլավսկու անվան ռուսա¬կան թատրոնի դերասանների մասնակցությամբ)
(հասցեն` Երևան, Մաշտոցի 17)

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
19:00 «Ծիծաղաշարժ պատկերներ կոմպոզիտորի կյանքից» ցուցահանդես
20:30 Թատերական պատկեր «Ալմաստ» օպերայի ծնունդը Նվարդ Թումանյանի հուշերում» («Ագապե» երիտասարդական թատերախմբի մասնակցությամբ)
22:00 «Վերադարձ» ֆիլմ
19:00 «Կակաո` Սպենդիարյանի բաղադրատոմսով» խաղ-վիկտորինա
(հասցեն` Երևան, Նալբանդյան 21)

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան
Հիմնական ցուցադրություն
(հասցեն` Երևան, Պուշկինի 70)

Գրիգոր Գրիգորյանի /Ջոտտո/ արվե¬ստա¬նոց-թանգարան
Հիմնական ցուցադրություն
(հասցեն` Երևան, Մաշտոցի 45/1)

Ռուսական արվեստի թանգարան( պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածուն)
Թանգարանի ստեղծման պատմությունը վավերագրերում և հավաքածուի
հեղինակի մասին վավերագրական ֆիլմերի դիտում
«Հիշենք մեր արժեքները» ցուցահանդես
(հասցեն` Երևան, Իսահակյան 38)

Երվանդ Քոչարի թանգարան
Քոչարի «Կոմիտասը» ժամանակակիցների հուշերում
20:00, 21:00, Կհնչի Ե. Քոչարի խոսքը «Կոմիտաս» հուշարձանի մասին
22:00, 23:00
Երվանդ Քոչարի, Մանիկ Մկրտչյանի և Յու. Զաքարյանի հուշերը Կոմիտասի հուշարձանի մասին բուկլետը
(հասցեն` Երևան, Մաշտոցի 39/12)

Ս. Փարաջանովի թանգարան
Ուկրաինայից ստացված` Ս. Փարաջանովին վերաբերվող
գաղտնազերծված նոր փաստաթղթերի ցուցադրություն
(հասցեն` Երևան, Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16)

Փայտարվեստի թանգարան
14:00 «Հիշողության շղթա» բացօթյա ցուցադրություն
18:00 «Հավքակերպ աղամաններ» ցուցադրություն
(հասցեն` Երևան, Պարոնյան 4 և 2 )


Ժամանակակից արվեստի թանգարան
«Հիշողություն» — հուշ-երեկո նվիրված թանգարանի հիմնադիր Հենրիկ
Իգիթյանին և նրա գրավոր ժառանգությանը
19:00 Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կանանց երգչախմբի ելույթ
21:00 Ջազ համույթի ելույթ
(հասցեն` Երևան, Մաշտոցի 7)

Երևան քաղաքի պատմության թանգարան
«Մեր հիշողությունների վալսը» նախատեսվում է պատեֆոնի նվագակցությամբ այցելուներին հրավիրել Հին երևանյան վալս պարելու, ֆիլմերի ցուցադրություն
(հասցեն` Երևան, Արգիշտիի 1/1)


Կարեն Դեմիրճյանի թանգարան
12:00 «Կարեն Դեմիրճյանը հեղինակների ընծայագրերում և նամակներում»
նոր թեմատիկ ցուցահանդես, վավերագրական ֆիլմերի ցուցադրում
(հասցեն` Երևան, Ղ. Փարպեցու 7)

Խ. Աբովյանի տուն-թանգարան
Հիմնական ցուցադրություն
(հասցեն` Երևան, Քանաքեռ 2/ 4)

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Դեմիրճյանական խոհեր` գեղարվեստական գունազարդումներով բացիկների տարածում Երևան քաղաքում
19:00 «Պույպույ մուկիկը» տիկնիկային ներկայացում
20:00 «Դեմիրճյանական նորօրյա քաջնազարները» գրական երեկո
(հասցեն` Երևան, Աբովյան 29/ 4)

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
17:00 Սիլվա Կապուտիկյանի արխիվային նյութերի ցուցադրություն
18:00 «Կապուտիկյանը և Ղարաբաղյան շարժումը» զեկուցող` թանգարանի
տնօրեն Ռաֆլետա Հաջյան
20:00 Տեսաֆիլմի ցուցադրություն
(հասցեն` Երևան, Բաղրամյան 1-ին անցուղի, շ. 1, բն. 26)

Հայաստանի բնության պետական թանգարան
«Բնության կախարդանք» ցուցահանդես
19:00 «Վերադարձ» ազգային երգի-պարի համույթի ելույթ
(հասցեն` Երևան, Տիգրան Մեծի 34)

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
19:30 «Էրեբունի-Երևան» առաջին տոնակատարության ռետրոսպեկտիվ- միջոցառման բացում
20:10 «Էրեբունի-Երևան» կատարում է Հայաստանի ակադեմիական երգչախումբը
20:40 « Էրեբունի-Երևան» առաջին տոնակատարության ռետրոսպեկտիվ արխիվային տեսաշարի ցուցադրություն
22:30 Տոնական ընթրիք` թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
(հասցեն` Երևան, Էրեբունու 38)

Գաֆէսճեան արվեստի կենտրոն
10:00 Իվանա Շրամկովա «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի վերաբացում «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
12:00 Հակոբ Հակոբյան «Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսի բացում «Արծիվ» սրահ
13:00 Ստեղծագործություն և երևակայություն, խաղ-դաս «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
(հասցեն` Երևան, Կասկադ)

ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան
Հիմնական ցուցադրություն
(հասցեն` Երևան, Ազատության 2 )

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
17:00 «Հայոց այբուբենը և ժայռապատկերները» զեկուցող` Կարեն Թոխատյան
17:00 «Հայ միջնադարյան և ժամանակակից ճարտարապետությունը»
ցուցահանդես
19:00 «Երկնքի առաջին պատկերը երկրի վրա` ըստ գրավոր աղբյուրների»
զեկուցող` լեզվաբան Մ. Նաջարյան
21:00 «Երևանի հուշատախտակները` որպես Երևանի պատմության վիմագիր վկաներ» զեկուցող` արվեստաբան Անի Գրիգորյան
10:00 «Լեռնապատում հայոց Համշեն» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես
(հասցեն` Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք)

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ
Հիմնական ցուցադրություն
(հասցեն` Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք)

«Կալենց» թանգարան
Հիմնական ցուցադրություն
(հասցեն` Երևան, Կալենցի 18)

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական
պայքարի պատմության ազգային թանգարան
«Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» ցուցադրություն
19:00 «Հայոց ազգագրության թանգարանի հնատիպ գրքերի հավաքածու»
ազգագրական կինոֆիլմի ցուցադրում
(հասցեն` գ. Արաքս)

Էջմիածնի պատմաազգագրական թանգարան
Հնագույն ձեռագրերի, թանգարանային նմուշների ցուցադրություն
Համերգային ծրագիր
(հասցեն` ք. Էջմիածին)

Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան
Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցադրություն
(հասցեն` ք. Էջմիածին)

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
17:00 «Հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը գրքերում» գրքերի ցուցահանդես
(հասցեն` ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս)

«Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան
14:00 «Մեծամորն իմ աչքերով» բացօթյա ցուցահանդես
16:00 «Մեծամորի ժայռակերտ, պաշտամունքային և աստղադիտական կառուցվածքները» բաց դաս
17:00 «Ժայռագրերից մինչև տպագրություն» գրական միջոցառում
(հասցեն` գ. Տարոնիկ)

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Պ. Սևակի տուն-թանգարան
18:00 «Պարույր Սևակ» կինոդիտում
19:00 «Սևակյան պոեզիայի հեղափոխական նշանակությունը հայ գրականության մեջ» դասախոսություն
(հասցեն` գ. Սևակ)

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարան
16:00 Քանդակագործներ Սահակ և Պերճ Սահակյանների աշխատանքների
բացօթյա ցուցադրություն
17:00 «Մեր այբուբենը» Պ. Պռոշյանի անվան դպրոցի 1-ին դասարանցիների արտասանությունները
18:00 Ազգային պար
(հասցեն` ք. Աշտարակ )

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
20:00 «Լույսի հայրենիք» գրական- երաժշտական երեկո
(հասցեն` գ. Գառնի)

Օրբելի եղբայրների տուն-թանգարան
17:00 «Մխիթարյան միաբանության դերը հայ գրի և գրականության զարգացման գործում» (զեկուցող` Գ. Մկրտչյան)
18:00 «Հնատիպ գրքեր» ցուցահանդեսի բացում
19:00 «Հովսեփ Օրբելի» ֆիլմի ցուցադրում
(հասցեն` ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց )

Չարենցավանի Ե. Չարենցի հուշասրահ
18:00 «Բանաստեղծի մորմոքը» թատերական ներկայացում
(հասցեն` ք. Չարենցավան)

Հրազդանի երկրագիտական թանգարան
17:00 «Հրազդանի տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների վիմագիր արձանագրությունները» լուսանկարների ցուցադրություն
Գեղանկարիչներ Մ. Թադևոսյանի և Ա. Սարգսյանի գեղանկարների,
կոլաժների, դեկորատիվ աշխատանքների ցուցահանդես
(հասցեն` ք. Հրազդան, Սպանդարյան 2)

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան
13:00 «Գրավոր հիշողություն» պաստառների ցուցադրություն և թատերական բեմականացում
(հասցեն` ք.Աբովյան, Բարեկամության հրապարակ)

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Դիլիջանի երկրագիտական թանգարան
Հնատիպ գրքերի ցուցադրություն
Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների բացօթյա ցուցահանդես
(հասցեն` ք. Դիլիջան)

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան
Հնատիպ գրքերի ցուցադրություն
(հասցեն` ք. Իջևան)

Բերդի պատմության և կենցաղի թանգարան
Հնատիպ գրքերի ցուցադրություն
(հասցեն` ք. Բերդ)
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ (Սիսիան)

Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան
Ադոնցի ժառանգության ներկայացում
17:00 Պսակադրություն Ադոնցի արձանին (թանգարանի մոտ)
17:45 Այց Բռնակոթ` Սրբ Գրիգոր եկեղեցի, Ադոնցի հայրական տուն, Սյունի վանք
20:00 Ավանդական մոմավառություն թանգարանի Քարադարանում գտնվող`
Շուշիից բերված Ղազանչեցոց եկեղեցու քարերի վրա
20:30 «Ադոնցի ժառանգությունը» ցուցադրություն և «Անցյալի հիշատակները և մեր օրերի երթը» զեկուցում
(հասցեն` ք. Սիսիան, Ն. Ադոնցի նրբանցք)

ՎԱՅՈՑ ՁՈՐ

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
«Մասնավոր հավաքածուներ» ժամանակավոր ցուցադրություն
19:30 Դասական երաժշտություն
21:00 Ֆիլմերի ցուցադրություն ( Շատիվանք, Արատես, Նորավանք, Վահիկ
Լևոնյան, Բարեկենդան, Կիկոսի մահը)
(հասցեն` ք. Եղեգնաձոր)

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան
17:00 Գրական-երաժշտական երեկո
(հասցեն` գ. Վերնաշեն)

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Գավառի երկրագիտական թանգարան
Սարուխանի « Պալի տակ» դամբարանադաշտի նյութական մշակույթը մ.թ.ա.II-I հազարամյակ» ցուցահանդես ` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայի պահպանության ծառայության հավաքածուից
14:00 Ազգագրական իրերի բացօթյա ցուցադրույթուն,
15:00 «Անկախությունը և գիրքը» գրքերի ցուցադրություն
17:00 Համերգային ծրագիր
18:00 «Խեցեգործություն և փայտագործություն» ցուցահանդեսի բացում
(հասցեն` ք. Գավառ)

Մարտունու երկրագիտական թանգարան
16:00 Բացօթյա ցուցադրություն (Ալ. Մյասնիկյանի անվան հրապարակ)
14:30 Համերգային ծրագիր (մշակույթի տուն)
14:00 Նկարների ցուցահանդես (մշակույթի տուն)
(հասցեն` ք. Մարտունի)

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարան
18:00 Քանդակագործ «Ս. Մերկուրովի դիմակները» ցուցահանդեսի բացում
18:00 «Անի» ՀԿ-ի հաշմանդամ երեխաների համերգ-ողջյունը թանգարաններին
19:00 Համերգային ծրագիր
(հասցեն` ք. Գյումրի Հաղթանակի պողոտա 47)

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան
16:00 Ցուցահանդեսի բացում
16:40 Տիկնիկային ներկայացում
16:50 «Լավագույն նկար» պարգևատրում
17:00 «Թանգարանի բարեկամ» ակումբի հիմնադրում
17:30 «Հովհաննես Շիրազ» մեդալ-պարգևատրումների արարողություն
18:00 « www. Shiraz.am» կայքի շնորհանդես
19:00 Երաժշտական երեկո, հյուրասիրություն
(հասցեն` ք. Գյումրի Վարպետաց 101)

Մհեր Մկրտչյանի թանգարան
15:00 Լուսանկարների ցուցահանդես
16:00 «Մհեր Մկրտչյան» ֆիլմի ցուցադրում
18:00 Պարային համույթի ելույթ
20:00 Երգչախմբի ելույթ
(հասցեն` ք. Գյումրի Շ.Ռուսթավելու 30)

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
17:00 «Առնո Բաբաջանյան» ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան քաղաքի երաժշտական դպրոցների սաները
18:00 Ասմունքի երեկո
20:00 Թեյախմություն
(հասցեն` ք. Գյումրի Վարպետաց 91)

Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարան
16:00 «Քրեյզի» պարային համույթի ելույթ
17:00 «Հեքիաթներ» ցուցահանդես
17:00  մուլտֆիլմի պրեմիերա
18:30 «Երկխոսություն կտավների հետ» տիկնիկային ներկայացում
19:30 «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի ելույթ
(հասցեն` ք. Գյումրի, Աբովյան 242)

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Վանաձորի կերպարվեստի թանգարան
18:00 «Տաթև» պարային համույթի ելույթ
18:15 Կավճանկար` թանգարանի տարածքում նկարում են երեխաները
18:45 Հեքիաթասաց
19:00 «Բոհեմ» կամերային թատրոնի ներկայացումներ
19:30 Օրիգամի` տարատեսակ թղթերից իրերի պատրաստում
19:50 Տիկնիկային ներկայացումներից հատվածների ցուցադրում
20:20 «Տաթև» պարային համույթի ելույթ
20:25 Մրցանակաբաշխություն
(հասցեն` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 1)

Լոռու երկրագիտական թանգարան
14:00 Հիմնական ցուցադրություն
16:00 Կարպետագործության գոհարների ցուցադրություն
18:00 Հնագիտական գտածոների ցուցադրություն
(հասցեն` ք. Վանաձոր, Երկաթուղայինների այգի)

Ստ. Զորյանի տուն-թանգարան
18:00 Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի և Գեղագիտական
դաստիարակության ազգային կենտրոնի սաների ստեղծագործություն-¬ ների ցուցադրություն
19:00 Համերգային ծրագիր
20:30 Ստ. Զորյանի «Մահակը» թատերական ներկայացում
21:00 «Գրավոր հիշողություն» գրական ընթերցումներ
(հասցեն` ք. Վանաձոր, Ստ. Զորյան 24)

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն
18:00 «Հայոց գրեր» ծղոտադրոշմանկարչական աշխատանքների ցուցահանդես
(հասցեն` ք. Ստեփանավան)

Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Ձեռագործ աշխատանքների ցուցադրություն
18:00 «Տարվա եղանակներ» թատերական ներկայացում
21:00 «Թումանյանի ժառանգները» ֆիլմաշարի դիտում
22:00 Նոր բացահայտումներ` կապված Թումանյանի որդիների բանտարկության և գնդակահարության հետ
(հասցեն` գ. Դսեղ)

Միջոցառումների ծրագիրը թռցրել եմ Մշակույթի նախարարության
կայքից