Վերջերս մի քանի անգամ տարբեր նոր մարդկանց հետ ռեալում ծանոթանալիս մարդիկ ասում էին, որ հա գիտենք քեզ 🙂 քո բլոգն էլ գիտենք, շատ յուրահատուկ բլոգ ա, տարբերվում է, և այլն … : Ահագին ուրախանում էի էս ասածի վրա, ես միշտ փորձել եմ մեյնսթրիմից հեռու մնալ, շատ քիչ դեպքերում եմ գրել մեդիայում քննարկվող թեմաների մասին: Միշտ գրել եմ էն մասին, ինչը ինձ հուզում էր ու ինչով որ զբաղվում էի այդ պահին, չնայելով ձեզ դա հետաքրիր էր թե չէ, ու հենց էտպես էլ անելու եմ ապագայում: Բայց արի ու տես, որ մարդկանց իմ մեկ մեկ գետնի տակից գլուխը հանող անդգրանունդը դուր ա գալիս: Ես ուրախ եմ, շատ , իրոք … Ապրեք !!!
Ոչ մի անգամ բլոգիս ստատիստիկայի մասին չեմ գրել, ու չեմ էլ գրելու, գուցե հետո մի օր թիթիզանամ սկսեմ գրել 🙂 բայց էսօր մի շատ կայֆ բան է եղել, տեսա, որ բլոգիս ժապավենին հետևում են 101 հոգի, կա՜յֆ:
Սա ցույց եմ տալիս որովհետև գիտեք, որ շատ եմ սիրում rss-ը ու անընդհատ լինքեր եմ խցկում հոդվածների մեջ, որպիսի ով դեռ չի կարդացել անպայման կարդա rss ժապավենների մասին հոդվածաշարը:
Նույնիսկ առանցքային թեմաների համար առանձին հոսքեր էի սարքել, որպիսի ամեն մարդ հետևի էն հոդվածներին, որոնք իրեն հետաքրքրում են, բայց դե տես որ սաղ հետաքրիր ա :), ու հիմնական ռսս հոսքը ամենաբաժանորդագրված հոսքն է:
Անցյալ 40 ամիսների ընթացքում թեմաները գնալով ավելացել են: Բայց մոտեցումս գրեթե չի փոխվել: Մոտեցումը այստեղ է ՝
Բլոգում ապագայում էլ չեմ գրի նոր հոդվածներ ՏՏ թեմաներով, հիմա մենք բոլորս դրա համար առանձին կայք ունենք: Բոլոր նոր հոդվածները ՏՏ թեմաներով կգրեմ hy-it.org կայքում:
Մի բան մենակ ինձ խանգարում է իրականում, ինչ որ մի պահից սկսած երբ այցերը սկսեցին շատանալ, արդեն օգտակարության խնդիրը առաջացավ: Այդ կարևոր հարցը, օգտակար է արդյո՞ք «Անհանգիստ Բլոգը»: Ես էտ հարցի պատասխանը իրոք չգիտեմ մինչև հիմա: Հա կարդում եք, լայքում եք, տարածում եք, հետևում եք, հազարից մեկ մեկնաբանում եք, բայց ես էլի չգիտեմ օգտակարության մասին:
Հիմա որ մտածեք , կգտնե՞ք թե ինչ եք կարդացել Անհանգիստ Բլոգում, ու ձեզ իրոք օգտակար է եղել: Ոչ թե նենց հավես էր կարդալը, այլ իրոք օգտակար:
Իմիջայլոց կարող եք նաև գրել մեկնաբանություն դրա մասին 🙂
Անհանգիստ եղի՛ր, մեկնաբանի՛ր :Ճ
Արտակ ջան անձամբ իմ ստացած ամենամեծ օգտակարությունը եղել ա հոգեկան բավարարվածությունը, արժեհամակարգիս թարմացումը, որոշ արժեքների վերաիմաստավորումը: Ես հիմնականում հոգեփիլիսոփայական արժեքներ եմ գտնում քո բլոգում, դե ինչպես նաև ինֆորմատիվ, որոնք դեռ չեմ կիրառել . գիտական որոշ հոդվածների օգուտը դեռ չեմ քաղել 🙂
Ամենակարևորը նա է, որ Անհանգիստ բլոգը մեզ մեր բուն արմատներին ա տանում ու էս քաոսային առօրյաում միշտ շշնջում , որ մենք պիտի մարդ մնանք ու երջանիկ լինենք իրական արժեքներով: Շատ ա եղել, որ հոդվածը կարդալուց հետո ասել եմ. “Արտակ ջան ցավդ տանեմ ~~~” )))
հավեսով կարդում եմ ձեր բլոգը 🙂 չգիտեմ՝ ինչքանով է օգտակար եղել ինձ համար, բայց օգտակարությունը առաջնային չէ. կարևորն այն է, որ ուրախացնում է ու հարազատ է: երևի, «իրոք օգտակար» կլինի, երբ վորդպրեսից գլուխ հանելու համար դիմեմ այդ թեմաներին: սակայն օգտակար բլոգներ շատ կան, բայց Անհանգիստը մեկն է: