Այս միջոցառման մասին է խոսքը:
Հավասարակշռված, առանց միստիկայի ու քաղաքականության, առանց էմոցիաների, զուտ գիտական մոտեցմամբ դասախոսություն: Պատմում էր Լևոն Եպիսկոպոսյանը: Թեման ՝ հայ ազգի գենետիկան էվոլյուցիոն գենետիկայի տեսանկյունից:
Թեման շատ հետաքրիր է, բնիկ են արդյո՞ք հայերը, հողագործության առաջացման հետ կապված գենտիկ մուտացիայի մասին, որոշ լեզվական հարցեր, համշենահայեր և այլն:
Ամենաշտաը գրավեց նաև այն , որ այս մարդը իսկական հետազոտողի պես որոշ հարցերի պատասխանում էր «չեմ կարող ասել, դա իմ հետազոտությունից դուրս է, այլ մասնագետները կասեն …» ոչ թե որոշների պես, ովքեր ամեն բանի մասին կարող են խոսել, անկախ նրանից թե որքան են տիրապետում թեմային:
Դնում եմ ձայնագրությունը, որի որակը իհարկե հեռու է կատարելությունից, բայց թեման արժե, որ դնեք մի քիչ էկվալայզեռով խաղաք ու այնպիսի ձայն ստանաք որը հնարավոր կլինի լսել 🙂
Ձայնագրությունը իրականում արվել է հատուկ bassknot-ի համար, բայց թող այստեղ էլ լինի, չի խանգարի:
Բեռնել ձայնագրությունը (տևողությունը 1ժ 11ր, ծավալը 32ՄԲ, mp3)
ՀԳ: Պրեզենտացիա էլ կար, եթե ճարեմ դա էլ կդնեմ: