in Լուսանկարչական մտքեր, Հասարակություն 2.0

Ինչպե՞ս օգնել Հայկական Վիքիպեդիային երբ շատ ժամանակ չունես

Կամ երբ հակված ես սոլիպսիզմի  :), բայց հա հիմնականում երբ շատ ժամանակ չկա հոդվածներ գրելու:

Մեր լրտավամիջոցները Վիքիպեդիայի մասին գրելիս ամենաշատը ուշադրություն են դարձնում  քանակին, բա ահաա, վիքին ունի արդեն այսքան հոդված … բլա … բլա … բալ … մեր վիքին առաջ է անցել այսինչից … այնինչից … բայց այ էս մյուսից դեռ առաջ չի անցել … իսկ ե՞րբ է առաջ անցնելու ադրբեջանից … թե՞ արդեն անցել է …

Իրականում կարևոր է քանակը, իհարկե, բայց ավելի կարևոր է որակը, ու որակը ավելացնելու մի հատ լավ ձև կա: Կամ նույնիսկ երեք հատ լավ ձև:

1. Կարելի է հոդվածները համալրել լուսանկարներով, ահա, մենք բոլորս էլ քարշ ենք գալիս տարբեր տեղերով ու լիքը լուսանկարներ ենք անում, ու բացի չարաբաստիկ ֆեյսբուքից գրեթե ոչ մի տեղ այդ լուսանկարները չեն դրվում: Ու մեր կոշտ սկավառակների վրա հավաքվում են հազարավոր լուսանկարներ, ու անիմաստ մնում ու ոչ մի օգուտ չեն տալիս:
Իսկ Վիքիում, թեկուզ միայն Հայաստանյան պատմական և մշակութային հուշարձանների մասին հոդվածների մի ահռելի քանակ կա, որոնք չեն պարունակում լուսանկարներ: Բայց ի՞նչ հանրագիտարան առանց լուսանկարների:  Այնպես որ հաստատ արժե լուսանկարներ նվիրել Վիքիին: Ու դա քիչ ժամանակ պահանջող բայց կարևոր ներդրում է:

2. Կարելի է փորձել ուղղել ուղղագրական սխալները, վրիպակները և այլն, սա նույնպես քիչ ժամանակ է տանելու բայց նորից կարևոր որակական ներդրում է:

3. Կարելի է նաև համալրել հոդվածները սկզբնաղբյուրներով, եթե տվյալ հոդվածի թեմային ծանոթ ես, ու գիտես, որ այս կամ այն պնդումը կա այս կամ այն գրքում, ինչու՞ չէ, գրի աղբյուրը , ավել աղբյուրը փոր չի ցավացնի 🙂

Վիքիի մասին բաներ-մաներ ունեմ գրած