Մեծ ախպոր մասին

Blake

Պարզվում ա , որ Հաքսլին իմ մեծ ախպերն ա :Ճ, «Ընկալման դռներ» և «Դրախտ և Դժոխք» էսսեների մեջ տեղ գտած գաղափարների առումով:  Շատ կայֆ ա, ինչ որ մի այլընտրանքային հոգևոր կյանքի մասին է  խոսքը գնում, ոչ թե նոր, այլ լրիվ ուրիշ, որովհետև մարդու հոգեկան աշխարհի վրա ազդող նյութերի օգտագործումը հեչ էլ նոր բան չի, յոգերի հաշիշը, մեքսիկների պեյոտը, եվրոպացիներից որոշների սնկերը, հույների վակխանալիաները , գորիսեցոնց թթան օղին :Ճ և այլն և այլն … բայց ամենակարևորը նյութեր ընդունելու փաստը չի, այլ էն, որ Հաքսլին ինքը իր վրա էքսպերիմենտ է արել, իհարկե մասնագետի հսկողության տակ, ու հասկացել է, որ հին «ոգետեսները» նույն բաներն են տեսնում ինչ լսդ կամ մասկալին օգտագործողները: Հետո համեմատում է էն ամեն ինչի հետ, ինչը թույլատրված է, օրինակ ալկոհոլի ու ծխախոտի, ու ալկոհոլը ու ծխախոտը պարտվում են էս համեմատության մեջ:

Մարդիկ խոկումով ու մեդիտացիայով տեսել են «տեսիլքներ»: Մյուսները նույն դասին պատկանող ապրումներ են ունենում փսիխոդելիկների ազդեցության տակ, մյուսները հիպնոզի ազդեցության տակ, այստեղից եզրակացություն, այդ «տեսիլքները» մարդու մեջ են, իսկ այդ բոլոր ճանապարհները “պատի մեջի դռներն” են:

Մի հետաքրիր միտք էլ, որ գիտակցության փոփոխված վիճակներում գույնի ու լույսի ընկալումը շատ ուժեղանում է, ու առարկաները դառնում են հետաքրիր իրենք իրենցով, հետաքրիր սեղան, հետաքրքիր ծառ, հետաքրիր պոլի փետ և այլն:

 party-wall-1881

van-gogh-s-chair-1889

Իսկ արվեստի գործերի մեծամասնությունը դառնում է անհետաքրիր, ու հետաքրիրների մեջ էլ ամենահետաքրիր մասը ֆակտուրաներն են, ոչ թե ֆիգուրաները:

 polloc

«Brave New World»-ի մեջ էլ կա տենց պահ, ընդեղ կա «սոման»-որը կոչված է հասարակությունը ավելի հանգիստ ու երջանիկ դարձնելու, չգիտեմ հնարավոր է, որ կայֆավատ ա եղել էտ մասով Հաքսլին, որովհետև ինձ հեչ դուր չեկավ էտ գաղափարը, որ ամբողջ մոլորակը նստած ա մի թմրանյութի վրա ու դա նույնիսկ պարտադիր ա, բայց դե …

Հետո «Brave New World»-ից ու «Ape and Essence»-ից հետո մի պահ նենց տպավորություն էր, որ էս տղեն ահագին ազաբոչենի ա եղել, չգիտեմ , հնարավոր է, բաց դա կարևոր չի, էտ գրքերում ավելի շատ կարևոր ու հետաքրիր բաներ կան: Առաջինում տենց շատ «ստերիլ» արշարհ է, ստերիլ մարդկանց , ստերիլ ուղեղներով ստերիլ հասարակություն:  Ու ավելին՝ ստերիլ սպառողական հասարակություն, որտեղ ամոթ է սպառող չլիները: Որտեղ մարդկանց դեռ մինջև ծնվերը դասակարգում են ըստ կաստաների, ու «հայր» ու «մայր» բառերը հայհոյանք են, որովհետև ոչ ոք հայր և մայր չունի, բոլորը ծնվել են ստերիլ լաբորոտորիաներում … Երկրորդում ատոմային պատերազմից հետո կործանված աշխարհն է, որտեղ պաշտում են “Բելիարին”, ու որտեղ բոլորի կրծքերին ու քամակներին կարված են կտորներ, ու դրանց վրա գրված է  «չի կարելի», ու այդ կտորները հանվում են միայն տարին մեկ անգամ, ահավոր այլանդակ օրգիա կատարելու համար:

Ու ամենահետաքրիրը էնա, որ «Brave New World» ֆիլմ չկա, ինչպես նաև չկա «Ape and Essence» ֆիլմ, ու շատ ափսոս իրականում, պետք էր, լավ ֆիլմ կլիներ:



2 thoughts on “Մեծ ախպոր մասին

  • Հունվար 24, 2013 at 5:37 pm
    Permalink

    ես բանից անտեղյակ մարդ եմ, կասե՞ս ինչի՞ հենց էս նկարները ընտրել

    • Հունվար 24, 2013 at 6:24 pm
      Permalink

      Բլեյկի նկարը դրել եմ որոհետև Բլեյկը նույնպես «հոգետես» ա եղել
      Մատիսինը՝ որովհետև մատիսը գույնի վարպետ ա, ու շատ նման ա իրա գույնի ընկալումը Հաքսլիի նկարագրած շատ վառ ու մաքուր գույներին որոնք «տեսնվում» են մասկալինի տակ
      Վանգոգի աթոռը հիշեցի երբ Հաքսլին նկարագրում ա, են աթոռը որի վրա առաջին հերթին ուշադրություն էր դարձրել փորձի ժամանակ:
      Պոլոկի խզմզոցները շատ եմ սիրում, չգիտեմ ինչու, բայց ինձ շատ ա դուր գալիս, դրանք էլ հիշեցի երբ պարմում ա, որ ինչ որ նկարի վրա էր խորացել , որտեղ մարդիկ կային, բայց մարդիկ չէին որ հետաքրիր էին, այլ հագուստի ծալքերը և մնացած ֆակտուրաները
      Վերջին երկուսն էլ Ջորջ դե Լատուռ ա (Georges de La Tour), սա ինձ համար նոր նակարիչ էր, Հաքսլին ահագին գրել էր սրա մասին, վերջը ցանցերում գտա նայեցի, ես երկուսը մի տեսակ ձգեցին ինձ, ասեցի ստեղ դնեմ , որ հետո եթե կարդամ տպավորություններս ամբողջական լինեն 🙂

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել