1984 եզրակացություն

Վինսթոնը ու Ջուլիան ստիվպած էին անել այնպիսի բան, որի համար իրենք իրենց երբեք չեն ների։ Դա վերջին կաթիլն էր, որը կաթաց 111 սենյակում։ Մի ընդհանուր միտք էր անընդհատ ինձ հետևում, որ գլխավոր գործիքը օտարացումն է։ Իրականում ավելի լայն օտարացումը քան գրել եմ այստեղ։ Ոչ միայն մարդկանց օտարացումը միմյանցից, այլ նաև լեզվի օտարացումը մտածողությունից, մարդու օտարացումը իր անձնական պատմությունից, սոցիումի օտարացումը իր հանրային պատմությունից։ Վինսթոնը ու  Ջուլիան համակարգի մաս էին, դրա համար էլ նրանց հնարավոր եղավ կոտրել, իսկ այդպիսի համակարգից դուրս գալու հույսի ոչ մի նշույլ չի թողնում Օրվելը։ Միակ հույսը պրոլներն են։ Չնայած դրնցից հույս կա՞ որ, կենդանիների նման ապրում են, ոչ մի բանի վրա չխորանալով։ Իսկ պարտիականները չէն էլ կարող խորանալ, որովհետև մտածողական գործիք չունեն, չունեն անգսոցի դավանանքից դուրս այլ բան մտածելու համար բառեր։ Շատ խորամանկ է արված այս մասը, փոխել լեզուն այնպես, որ մարդկանց գլխում անհարմար միտքի առաջացումն իսկ անհնար դառնա։ Իրականում սարսափելի գիրք է, լսելու ամբողջ ընթացքում

Արտաքին հիշողության մասին

Օրվելի 1984- ում սենց մի հատ պահ կա: Հատուկ գրաքննող բաժիններ կան, որոնք օրուգիշեր զբաղված են նախկինում հրապարակված փաստաթղթերի խմբագրմամբ, ու էնքան են խմբագրել, որ հաջորդ խմբագրմանը հանձնված թերթի կամ գրքի մեջ արդեն հեչ պարզ չի , թե որքան ճշմարտություն կա, նենց ա որ կեղծիքը կարան նորից կեղծեն ու