in Գրքեր (կարդացած և լսած), Փիլիսոփայական

Օրվել - 1984

Օրվել – 1984 Բրիտանական առաջին հրատարակություն շապիկը

Վինսթոնը ու Ջուլիան ստիվպած էին անել այնպիսի բան, որի համար իրենք իրենց երբեք չեն ների։ Դա վերջին կաթիլն էր, որը կաթաց 111 սենյակում։

Մի ընդհանուր միտք էր անընդհատ ինձ հետևում, որ գլխավոր գործիքը օտարացումն է։ Իրականում ավելի լայն օտարացումը քան գրել եմ այստեղ։ Ոչ միայն մարդկանց օտարացումը միմյանցից, այլ նաև լեզվի օտարացումը մտածողությունից, մարդու օտարացումը իր անձնական պատմությունից, սոցիումի օտարացումը իր հանրային պատմությունից։

Վինսթոնը ու  Ջուլիան համակարգի մաս էին, դրա համար էլ նրանց հնարավոր եղավ կոտրել, իսկ այդպիսի համակարգից դուրս գալու հույսի ոչ մի նշույլ չի թողնում Օրվելը։ Միակ հույսը պրոլներն են։ Չնայած դրնցից հույս կա՞ որ, կենդանիների նման ապրում են, ոչ մի բանի վրա չխորանալով։ Իսկ պարտիականները չէն էլ կարող խորանալ, որովհետև մտածողական գործիք չունեն, չունեն անգսոցի դավանանքից դուրս այլ բան մտածելու համար բառեր։ Շատ խորամանկ է արված այս մասը, փոխել լեզուն այնպես, որ մարդկանց գլխում անհարմար միտքի առաջացումն իսկ անհնար դառնա։

Իրականում սարսափելի գիրք է, լսելու ամբողջ ընթացքում դեպրեսվում էի, զուգահեռներ էի տանում մեր կյանքի հետ, ու տեսնում, որ մի քիչ էլ, ու այդպիսի աշխարհում կարող ենք հայտնվել։