բաժին Կինոարվեստ

Ուրեմն Բառակայի հեղինակները մի հատ էլ բառակայանման ֆիլմ են հանել անցյալ տարի, մի քանի օր առաջ նայեցի, հիմա մի քիչ ժամանակ կար ասեցի գրեմ 🙂

Սամսարա հասկացությունը ըստ վիքիի

Санса́ра или самса́ра (санскр. संसार, saṃsāra IAST «переход, череда перерождений, жизнь») — круговорот рождения и смерти в мирах, ограниченных кармой, одно из основных понятий в индийской философии: душа, тонущая в «океане сансары», стремится к освобождению (мокше) и избавлению от результатов своих прошлых действий (кармы), которые являются частью «сети сансары».

Ու տենց սկզբից ուստեքը սարքում են մանդալա, մանր գունավոր ավազից մեծ կենտրոնահամաչափ սիմվոլիկ պատկեր, աշխարհի սիմվոլն է, աշխարհի իրենց պատկերացմամբ, որի մեջ մտնում են մարդկային, նախամարդկային, գերմարդկային, աստվածային և մյուս բոլոր աշխարհները:

Ինչպի՞սի համբերություն է պետք այսպիսի բան սարքելու համար ու ինչպիսի հմտություն, ես չեմ պատկերացնում, ի՞նչ ամուր ձեռք ու անհանգիստ հոգի:

Mandala Sarqum1

Ֆիլմը մեր մասին ա, մարդկանց, մեր պատմության, մշակույթի, մեր անցած ճանապարհի, ու նաև մեր մասին ա նեղ իմաստով, այսենց, մենք էլ (հայերս) ըստեղ կապ ունենք 🙂 ( ոնց պարզվում ա )

hin astvacner-nemrut

Հետո նաև սիրո մասին է ֆիլմը

ser1

Մի հատ էլ. էլի նույն թեմայով

ser2

Ֆիլմը տիկնիկների ու ստերիլության մասին է, ու նաև նրա մասին է որ (ինչպես ասել է չեմ հիշում ով)

Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, յաւիտենապէս՝ մեզնից առաջ եղածների մէջ»։

Չգիտեմում ասածը դոգմա չենք սարքում ու նայում ենք նկարները, տիկնիկների նկարները:

Ավանդական տիկնիկ

tiknik 2

Սեռական փչովի տիկնիկներ, հատուկ միայնակ տղամարդակերպ արարածների իզվռաշենների համար

tiknik 0

Սա էլ լույսի արագությամբ և տեխնոլոգիաների ամբողջ ուժով դեպի սեփական տիկնիկացում սլացող մեկը:

tiknik 3

Ֆիլմը նաև բազմազանության մասին է , ու տարբեր տիպի բազմազանների

Ահա մի բազմազանություն ու մի այլազանություն

annman 0

annman

Ոչինչ, չի խանգարում թող լինեն 🙂 Սրանք էլ երևի ՉգիտեմՈւմ ասածների հետ ինչ որ կապ ունեն:

Ֆիլմում ամենաԱրթՀաուսական պահերից մեկը, սա վերջին շոկային մասն է, ով դիմացավ բոնուս կստանա:

annasun

Ֆիլմը ամայացման մասին է նաև, ամայացած ներքին ու արտաքին տարածքների մասին, որոնք իհարկե կարող են նաև ազատ տարածություն դառնալ, ահա

amayacum

burg3

Սենց մի հետաքրիր կտոր կար

աղա՞նդ, թե՞ տոտալիտար պետություն

paroxner0

մարտարվեստի դպրո՞ց

paroxner1

եթե դեռ CPDRC գուգլում չեք փնտրել ասեմ, պար է, հե՜յ

paroxner2

Ֆիլիպինյան մի բանտային վերադաստիրակման ծրագիր է, բանտարկյալներին պարելու միջոցով վերադաստիրակում են :Ճ Բա հլա երջանիկ դեմքերին :Ճ

paroxner3

Մի քիչ դիշովի էժան պացիֆիզմ կար, բայց դա ոչինչ, ներելի ա, բայց սենց բան էլ կար, մարդիկ որոնք պատրաստ են պաշտպանել իրենց տունը, ու որ առյուծն առյուծ է, արու լինի թե էգ (զենքն էլ երևի իր վարդագույն այփադի գույնով է ընտրել), ու նորմալ է, ու խաղաղությանը նպաստող, երբ մարդիկ զենք ունեն:

hracannerov ytntaniq

hracannerov ytntaniq 2

Դեռ կա՞ք, եթե հա գնացինք առաջ

Մենք սովոր ենք այսպիսի լուսանկարների ու պատկերների,

burg 0 naxaban

ու ժամանակ առ ժամանակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես մարդիկ սկսել են բոլորը իրար պես տեսնել, ու բազմաթիվ լուսանկարներ իրար նման են, ու ես չէի ների ֆիլմի հեղինակների եթե այ սա չլիներ, սա իրենց փրկեց

burg2

burg

Մենք սովոր ենք միատեսակ տեսնել, բայց սա կարծում եմ հենց «տեսողության սխրանք» կոչվող բանն է: Այսպիսի կադրերը հետաքրիր են նրանով, որ նոր բան ես հայտնաբերում, իսկ մենք սովոր ենք տեսնել բուրգերի լուսանկարներ անապատի կենտրոնում, խմ, պարզվում է կողքը բնակավայր կա:

Վերջում էլ ուստեքը քանդում են մանդալան, ինչպես ասել էր նույն ինքը ՉգիտեմՈվը

Ունայնություն ունայնութեանց ու քամու աշխատանք

Mandala Qandum Mandala Qandum 1

Բայց դե շատ սիրուն ա ունայնությունը:

samsaraAghjik

Վերջաբան:

Սենց ֆիլմերում քանի որ խոսացող չկա ու քանի որ մեր մեծամասնությունը ներքին երկխոսությունը կանգնեցնել չի կարողանում, սկսում ես ինքդ քո հետ խոսել, ու հնարավոր է , որ ավելին վերցնես քան, կա ֆիլմում, տենց մեդիտատիվ իրականություն է դառնում դիտումը:

Ես էսքանն եմ քերել, տեսեք դուք ինչ կքերեք ֆիլմից:

Տոռենտի ֆայլը քաշեք այստեղից