Լավ նորություն (մի քիչ էլ գովազդ :)), «աւիւն» խումբը ելույթ կունենա «Rock ConFest» փառատոնի շրջանակներում:
13 ապրիլ 2013, ժ. 18:30 ,
Երգի Պետական Թատրոն (Խանջյան 13ա)
Մուտքը ազատ է
Ինպես գրված է փառատոնի ֆբ միջոցառման էջում
«Աւիւն» («աւ», ավյուն) – Ethno-art-rock
Էքսպերիմենտալ երաժշտական նախագիծ է, որի ներկայիս կազմը ձևավորել են այս ոլորտում որոշակիորեն կայացած երաժիշտներ:
Քրիստինե Կոլյանի վոկալը վերջին անգամ հնչել է «Գիզակ» խմբում` Էդգար Սարգսյանի կիթառի ուղեկցությամբ: Դավիթ Գրիգորյանն ու Դավիթ Գալստյանը՝ կիթառ ու բաս, համապատասխանաբար, «Որդան կարմիր» ալտերնատիվ/նյու մետալ խմբի գործող անդամներն են: Այս չորս երաժիշտներն են ձևավորում «աւիւն»-ի ներկայիս կազմը:
«աւիւն»-ը նորաստեղծ է ու դեռևս ժանրային որոնման ընթացքում: Այժմյան փուլը ժանրային առումով բնութագրելի է որպես էթնիկ տարրերով արթ-ռոք:
Բանից բեխաբար մարդկանց համար ասեմ նաև, որ խմբի որոշ կատարումներ կարող եք լսել յութուբում և սանդքլոուդում:
Մասնակիցների ամբողջական ցանկը
- Acid trace of suicide – deathcore
- ANMA – Soft rock
- Աւիւն – Ethno-art-rock
- The Drive DreaMers – Alternative Rock
- LousneLius – Alternative Rock
- Little Snail Dance (LSD) – Underground music, acid punk, experimental rock, trance
- Մարգարիտ Ամիրխանյան – Alternative Rock
- Mr.Hell – mystic rock
- Nemra – Alternative Rock
- Oleess – Soft rock
- We are – progressive metal/ballad
- Werewolf – punk, horror punk
Միջոցառման մասին կարող եք ավելի իմանալ միջոցառման ֆբ էջում