Վիշապները լինում են ջրային, հրային, օդային, հողային և հանքային
Մի քիչ ընտանեկան կյանքից կլինի այս գրառումը, բայց դե ուզում եմ կիսվել էս մասով բոլորիդ հետ:
Ուրեմն շուկայում գոյություն ունեցող մանկական պլաստիլիննները բաժանվում են երկու տեսակի:
Ֆրանսիական, Գերմանական, Իտալական և այլն …, երեք-չորս գույն, էնքան քիչ, որ պտիչկա նակակալա, ինչ որ մոտավորապես 8000-9000 դր-ի սահմաններում:
Չինական , էլի մի չորս գույն, մի քիչ ավելի շատ , անհամեմատ էժան , բայց Ա.-ծ գիտի թե ինչ զիբիլից սարքած:
Խնդիր կար գնել պլաստիլին, որ մեր տղեն մի քիչ խաղ անի պլաստիկ նյութով: Գնացի նայեցի, եվրոպականները անիմաստ թանկ, չինականը անիմաստ կասկածելի: Ահագին էստեղ-էնտեղ ման եկա, այլընտրանք չկար: Վերջը ինչ եմ գլուխներդ հարթուկում …
Գտա լուծումը, գնացի նկարչական իրերի խանութ, հարցրեցի, բա ունենք, պրոֆեսիոնալ գերմանական պլաստիլին, կիլոն 3000 դ.:
Ասի տուր: /*արա՜ մի կիլո պլաստիլինից կարելի ա ապարանք էլ սարքել, նույնիսկ փոքր քաղաք */
Կհարցնեք, բա գույնը՞, մի գույն՝ մարմնագույն, որովհետև պլաստիլինի էությունը պլաստիկությունն է, ոչ թե գույնը :), գույնը երկրորդական է:
Ահա արդյունքներից որոշները:
![Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :) Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :)](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/05/Plastilin3.jpg)
Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ 🙂
![Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :) Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :)](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/05/Aramazd-Plastilin4.jpg)
Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ 🙂
![Օդային, չինական վիշապ, պլաստիլին Օդային, չինական վիշապ, պլաստիլին](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/05/Aramazd-Plastilin5.jpg)
Օդային, չինական վիշապ, պլաստիլին
![Օդային, չինական վիշապ, պլաստիլին Օդային, չինական վիշապ, պլաստիլին](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/05/Aramazd-Plastilin6.jpg)
Օդային, չինական վիշապ, պլաստիլին
![Եվրոպական հրաշունչ վիշապ, Եվրոպական հրաշունչ վիշապ,](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/05/Plastilin1.jpg)
Եվրոպական հրաշունչ վիշապ,պլաստիլին
![Տնակ, պլաստիլին Տնակ, պլաստիլին](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/05/Plastilin2.jpg)
Տնակ, պլաստիլին
Մնացել են հանքային ու հողաբնակ վիշապները, դրանք էլ դեռ չեն ծնվել 🙂
Հրաշալի՜:)
միտք տվեցիր ։Ճ
վիշապը լավ ա ստացվել
ո՞ր մեկը
իսկ եթե այդ նյութը հետո դուխովկայի մեջ պահել, կհիշի՞ իր ձեւը։
վիշապները, անկասկած, վերջն են։
Չեմ կարծում, որ պահի , ընհակառակը կհալվի, բայց մի կիլո էլ կավ եմ առել, այ նրանով երբ սկսենք աշխատել, դրանից պատրաստվածները ավելի երկարատև կմնան: