բաժին Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), ՏՏ

Կեվին Միտնիկ ,Վիլյամ Սայմոն — «Ներխուժման Արվեստը» (կոնսպեկտ)

Գիրքը գրվել է բազմաթիվ իրական կամ ճշմարտանման պատմությունների հիման վրա: Տարբեր հաքերներ պատմել են իրանց պատմությունները, Միտնիկը Սայմոնի հետ ստուգել են դրանց տեխնիկապես իրականացնելիությունը և հավաստիությունը: Ամեն մի պատմության վերջում Միտնիկը տալիս է մեկնաբանություն ու անում է վերլուծություն: Տալիս է խորհուրդներ անվտանգության մասնագետներին, ինչպես անել, որպիսի նմանատիպ խնդիրների չբախվեն:
Հետաքրքիր կտորներ


1.Մինչև այս պահը ամենահետաքրքիր մասը դա բանտում նստած երկու հոգու պատմությունն է, որոնք հարմարեցնում են և հավաքում են բավականին լավ համակարգիչներ, ու քիչ չի, մի բան էլ ինտերնետ են կպցնում ու զարգանում են, հետագայում բանտից ազատվելուց հետո դառնում են թույն մասնագետներ:
2.Բազմաթիվ հաքերներ արկածային եկար կամ կարճ կյանքից հետո դառնում են անվտանգության մասնագետներ:
3.Միտնիկը պատրիոտ է, ու մտածում է իր երկրի կիբեռանվտանգության մասին, գրքում մի գլուխ կա, որտեղ պատմվում է երիտասարդ ու խակ ամերիկացի հաքերների չգիտակցված  մասնակցության մասին միջազգային տեռորիզմի գործերում:
4. Անվտանգության խորհուրդները որոնք հնչել են մինչև հիմա հանրահայտ են
ա.ժամանակին թարմացնել ծրագրերը
բ. լավ գաղտնաբառեր՝ տԱռեՐ{սիմվոլներ}{թվեր}
գ. համակարգիչներում ու ցանցերում իրավունքների ու դերերի հստակ տարանջատում:

Այս կոնսպեկտի մյուս մասերը