![](http://1.bp.blogspot.com/-hsT9LN2s0TQ/TkyqVDbWuOI/AAAAAAAADRs/-pgt47AMySg/s400/mitnik+art_of_intrusion.jpg)
Գիրքը գրվել է բազմաթիվ իրական կամ ճշմարտանման պատմությունների հիման վրա: Տարբեր հաքերներ պատմել են իրանց պատմությունները, Միտնիկը Սայմոնի հետ ստուգել են դրանց տեխնիկապես իրականացնելիությունը և հավաստիությունը: Ամեն մի պատմության վերջում Միտնիկը տալիս է մեկնաբանություն ու անում է վերլուծություն: Տալիս է խորհուրդներ անվտանգության մասնագետներին, ինչպես անել, որպիսի նմանատիպ խնդիրների չբախվեն:
Հետաքրքիր կտորներ
1.Մինչև այս պահը ամենահետաքրքիր մասը դա բանտում նստած երկու հոգու պատմությունն է, որոնք հարմարեցնում են և հավաքում են բավականին լավ համակարգիչներ, ու քիչ չի, մի բան էլ ինտերնետ են կպցնում ու զարգանում են, հետագայում բանտից ազատվելուց հետո դառնում են թույն մասնագետներ:
2.Բազմաթիվ հաքերներ արկածային եկար կամ կարճ կյանքից հետո դառնում են անվտանգության մասնագետներ:
3.Միտնիկը պատրիոտ է, ու մտածում է իր երկրի կիբեռանվտանգության մասին, գրքում մի գլուխ կա, որտեղ պատմվում է երիտասարդ ու խակ ամերիկացի հաքերների չգիտակցված մասնակցության մասին միջազգային տեռորիզմի գործերում:
4. Անվտանգության խորհուրդները որոնք հնչել են մինչև հիմա հանրահայտ են
ա.ժամանակին թարմացնել ծրագրերը
բ. լավ գաղտնաբառեր՝ տԱռեՐ{սիմվոլներ}{թվեր}
գ. համակարգիչներում ու ցանցերում իրավունքների ու դերերի հստակ տարանջատում:
![](http://2.bp.blogspot.com/-Caob5KF4ELw/Tkyos9k-_mI/AAAAAAAADRU/IW8y3MvNccA/s1600/250px-%25D0%259A%25D0%25B5%25D0%25B2%25D0%25B8%25D0%25BD_%25D0%259C%25D0%25B8%25D1%2582%25D0%25BD%25D0%25B8%25D0%25BA.jpg)
Այս կոնսպեկտի մյուս մասերը
|
||
---|---|---|