բաժին Փիլիսոփայական

Արտաքին հիշողության մասին

Օրվելի 1984- ում սենց մի հատ պահ կա: Հատուկ գրաքննող բաժիններ կան, որոնք օրուգիշեր զբաղված են նախկինում հրապարակված փաստաթղթերի խմբագրմամբ, ու էնքան են խմբագրել, որ հաջորդ խմբագրմանը հանձնված թերթի կամ գրքի մեջ արդեն հեչ պարզ չի , թե որքան ճշմարտություն կա, նենց ա որ կեղծիքը կարան նորից կեղծեն ու 🙂 մեկ էլ տեսար կարա ճշմարտություն դառնա:
Բացի դրանից արտաքին աշխարհն էլ են ստերիլացրել, ոչ մի զգացմունք կամ միտք առաջացնող առարկա չկա, չկա ոչ մի բան, որից միտքդ կարող ա կառչի ու հիշողություններ արթնացնի:

Ու ինչ էի մտածում, որ գուցե հիշողության մեխանիզմի մեջ բավականին կարևոր է արտաքին աշխարհը, այսինքն արտաքին աշխարհում առկա առարկաները ինչ որ տիպի մարկերներ են, որոնք խթանում են այս կամ այն նեյրոնային ցանցի կամ էլ չգիտեմինչի մեջ հոսքը, ու հիշողությունները արթնանում են:

Գրեցի ու ջոգեցի որ յանմ ի՞նչ, տրիվիալ բան է, բայց չէ …

Ինչու՞ իմ ուշադրությունը գրավեցին այդ հատվածները, որովհետև ես մտածում էի, որ կարելի է մտնել քարանձավ, ու այնտեղ երկար նստել, առանց պատկերների ու ձայների ու խորանալ-գտնել հիշողությունները: Հիշել նպատակադրված, այսինքն դնել խնդիր հիշել ինչ որ հին դեպք, կամ ասենք գտնել ամենամանկական հիշողությունները:

Բայց քարանձավն էլ իր նրբություններն ունի, քարանձավում ինչպես հայտնի է գլյուկներ են սկսվում, ձայնային և տեսողական գլյուկներ, դա ուղեղի ստեղծագործական աշխատանքի արդյունք է, ուղեղը պարապությունից ինքն իր համար սկսում է ազդակներ ստեղծել, մի տեսակ ցիկլը փակվում է , ռեկուրսիվ վիճակ է:

Այսինքն քարանձավում դժվար է գտնել իրական հիշողություններ, երևի …

Բայց նաև ասում են, որ հիշողությունը ինքնին ստեղծագործական է, այսինքն շատ դժվար է հիշել դեպքերի բոլոր մանրամասները ու ուղեղը հնարում է ահագին բան, նման նրան, երբ սպիտակի բալանսը դեղինի կողմ է, սարքերը տեսնում են, իսկ մեր ուղեղի համար տռին-տռանվայ, իր համար սպիտակ թուղթը սպիտակ է:

Մի խոսքով, հեչ պարզ չի, թե ազդակն է հիշողությունը խթանում , թե ազդակի բացակայությունը:

Չնայած տոտալիտար հասարակությունները ոչ միայն մի մարդու հիշողությունն են փորձում լվանալ, մի մարդունը ջհանդամը-գյոռը, տոտալիտարները ուզում են հանրության հիշողությունը լվանալ, իսկ արտաքին ազդակների սակավության դեպքում էտ ա որ կա, երկրորդ սերունդը արդեն չի հարցնի , մագնիտոֆոնը ինչ ա, կամ ասենք Օրվելը ով ա, որովհետև ուղակի չի տեսնի այն երբեք:

Երևի այնուամենայնիվ բալանսի մեջ ա պետք որոնել հիշողությունը, բալանսավորել ազդակները քարանձավի հետ:

  1. Հետաքրքիր էր:
    Արտաքին ազդակները կարծում եմ անհամեմատելի են իրենց ազդեցության ուժով, դրա համար էլ, քո ասած ոչնչացնում են էն մշակույթը /իր բոլոր դրսևորումներով/, ինչը որ կարա մեջդ կարևոր հիշողություններ արթնացնի: Ընդ որում՝ գենետիկ հիշողության մասին էլ եմ ասում, էն որ դու էս կյանքում չես վերապրել, բայց կարողա մի մեղեդի լսես ու հիշես քո ինչ-որ եսը 🙂

Մեկնաբանությունները փակված են