բաժին Թուք ու Մուր, Օրական

Օր համար 10880

այսօր գործ, գործ, գործ

օրուելի 1984-ն էի լսում ճամփեքին, ու մի քանի օր ա մտքիցս մի երկու հատված դուրս չեն գալիս, գրել եմ առանձին դրան մասին:

մի հատ փակ դիտում նայեցի, եսիմ, նենց տպավորություն էր, որ որոշ մարդիկ էնքան ա խոսում են, խելացի խելացի խոսում, բայց դա կապ չունի, ահագին բան կար լսելու-մտածելու:

Բայց մյուս կողմից էլ Գարդոնը (թե՞ Գորդոնը), ահագին ինտելեկտուալ կապիտալ ա հավաքել իր հաղորդումների ընթացքում, եքքա բան կա նայելու ու լսելու, ու ես հիանում եմ էս մարդու ինտելեկուալ հաղորդումներ վարելու ընդունակությամբ (օրինակ այստեղ կոգնիտիվ գիտությունից են խոսում), շատ զիլ ա , թե չէ , վերջերս Արմենիայով մեկը Շևչուկից հարցազրույց էր վերցնում, նենց տպավորություն էր, որ կարևորը շնչակտուր հարցեր տալն ա, ոչ թե հարցերի պատասխանները լսելը:
Մերոնցից շատերին ցավոք սեփական բարձր ինտելեկտն ա պակասում, որովհետև թերթիկով են հարցերը տալիս, ու չեն ջոգում, որ թերթիկում հաջորդ հարցի պատասխանը նախորդում արդեն հնչել է: Ու կամ չեն ջոգում, որ մարդը ուզում ա ավելի կարևոր բայց այլ բան պատմի, ու իրենց թերթկային գիծը ուղիղ տանում են:

Վասիլիսկը ավարտեցի: Հիմար մարդիկ, ինչպես միշտ դրամաները մարդկանց հիմարության արդյունք են, եթե մի քիչ ավելի հաստագլուխ չլինեին, կարող էին ավելի շուտ իրենք իրենց այդ հարցը տալ, թե ինչի՞ համար է այս ամենը, վերջում էլ բա էլի կհանդիպենք մյուս կյանքում: Էս տնաշենների համար մյուս կյանքը դամբուլության ատմազկայա: Մարդ կա մտածում ա որ մյուս կյանքերը կատարելագործվելու հնարավորություն են, իսկ սրանք էս կյանքում դամբուլ էին, մյուսում էլ ուզում են երջանիկ լինեն: Հո՞ հիմար չէք:

Մի հատ էլ սենց թարմ-թարմ թխած կոան
«Խելագար» բառը հոգնակիով ա ճիշտ գրվում, թե եզակիով:

  1. Հայ լրագրության որակի աննկարագրելի ցածր մակարդակը էսօր արդեն օրհասական ա դարձել, ու էդ լուրջ եմ ասում: Մատների վրա կարելի ա հաշվել նորմալ լրագրողներին, որոնք էս անմբաղ-զամբաղ, անորակ, էժան, քառակուսի, անհեթեթ, հորինած, պատվիրած լրահոսի մեջ ուղղակի կորում են…
    ի վերջո, ինչի՞ պետք ա տենց քառակուսի լրագրող անցկացնի Շևչուկի պես մարդու հետ հարցազրույցը: լավ հարցազրույցը լավ ձայնագրությունից լավա, իմ կարծիքով / ես իմ սիրած արվեստագետների հարցազրույցները երևի ավելի հաճախ եմ նայում/լսում, քան իրենց գործերը/:
    բայց երևի մեր մեղքն էլ կա էդտեղ: եթե մենք/հասարակությունը/ ավելի արագ ու ուժեղ արձագանքենք տարածվող աղբին, գուցե որակը դեպի արև ձգվելու ավելի շատ ելքեր կունենա:

    • հա, երևի , բա Համասյանի հետ հարցազրույցը, քիչ էր մնում նասկիների սիրված գույնն էլ հարցնեն, լավ հարցարզրուցավարը լավ հարևանից լավ ա 🙂

  2. էդ հլը փաաաառք աաա… ու մեջների բաբաթինն ա 😀
    դու նենց բաներ չես տեսել, ամոթից մարդ գետիննա մտնում..

Մեկնաբանությունները փակված են