բաժին Օրական

Համակարգիչս ոնցոր թե վերականգնվեց, դեռևս նորմալ է աշխատում։ Այնպես որ վաղվանից էլի սկսվում  է տաժանակիր աշխատանքը ։)

Պարզվեց, որ http://theoldreader.com-ի ժողովուրդը որոշել էին փակել սեվիսը, ավելի ճիշտ սահմանափակել օգտագործողների քանակը, թողնել միայն նրանց, ում հետ ծանոթ են իրականում, և ուվ դոնեյշն էր արել սերվիսի զարգացման համար, ես արխեին էի, արել էի դոնեյշն։ Բայց դուք տեսեք, թե մարդիկ ինչքան էին սիրում հին ընթերցիչը, ու ցանկանում էին այն պահել,  ինչ ասես, որ չեին առաջարկում, միայն թե ընթերցիչը չփակվի, ու ոնցոր թե ինչ որ լուծում գտնվում է։

Օրվա տեսանյութը

մի տեսանյութ, որը պատմում է , թե ինչպես են մարկետոլոգները երեխաներին զրկում իրենց մանկությունից, և թե ինչու դեռևս մինչև այս տեսանյութը դիտելը  մենք մեր տանը անջատել ենք կաբելային հեռուստատեսությունը։

Իրականում այն ալիքները , թեմաները և հաղորդումները, որնոնք մեր ընտանիքը նայում էր, կան նաև ինտերնետում, ու ավելին, ավելի կառավարելի են, երբ ուզում ես նայի, ժամանակից կպած չես, բացի դրանից գովազդը անհամեմատ քիչ է, գրեթե չկա։ Այդպես։

Նայել անպայման, ու մտածել

http://www.youtube.com/watch?v=JSuzmcOry7k

Օրվա լուսանկարը

Սթիվ Մքքարի, ընդհանուր առմամբ, շատ սիրուն շարք ա, բայց այս լուսանկարը լրիվ ցխում է։

SAM_5899, Rajasthan, India, 2009, INDIA-11532

Սթիվ Մքքարի, Ռաջաստան, Հնդկաստան 2009

Օրվա հոդվածը
ինչպես ստեղծել խելացի տուն

http://habrahabr.ru/post/187316/

Եվ այլն ․․․

Բլոգիս վերաձևավորման գործերն էլ մնաց, չգիտեմ երբ կանեմ։ Բացի դրանից մի քանի հատ գրառում եմ պարք, մի կամ երկու հատ հատ էլ հոդված։ Ցուցակը գրեմ, որպիսի հետո նայեմ ամաչեմ ու գրեմ ։)

ՏՏ

  • ինչպես դառնալ աստված, կամ սեփական ամպերի մասին
  • վորդպրես անվտանգություն մաս 2 (անվտանգության միջոցառումներ, վորդպրեսը տեղադրելիս)

Փիլիսոփայական

  • Ցվետկովի անթոլոգիան կարդացի վերջացրի, պետք ա մի հատ վրայով անցնել, գրել մտքերս
  • Նույն անթոլոգիայից երևի որոշ տեքստերի թարգմանություն կլինի, մի երկու տեքստ շատ եմ հավանել։
  • Էժան հաճույքների մասին
  • Վեհանձնության մասին

Լուսանկարներ

  • Որոշ ցուցադրելու նկարներ ունեմ, տեսնենք երբ կստացվի

Կհանդիպենք վաղը , բարի գիշեր