in Խառը

Երեխաների «շահագործման» մասին

Երեկ զոմբոտուփ էի նայում միանգամից երեք հատ նեռվայնանալու բան տեսա :
1. կամ Տաջիկիստանն էր, կամ էլ Կիրգիզիան, արդեն չէմ հիշում, ուրեմն բամբակի դաշտերում աշխատում էին դպրոցական երեխաներ, կարծես թե օրվա երկրորդ կեսին, ու արձակուրդների օրերը: Դաշտերում աշխատում են միայն կանայք և երեխաները, որովհետև այդ աշխատանքը շատ ցածր է վարձատրվում, տղամարդիկ հիմնականում աշխատում են երկրից դուրս:
Եվրոպացի ինչ որ անուղեղ իրավապաշտպաններ, բոյկոտում են այդ երկրից արտահավող բամբակե ապրանքները, յանմ դա երեխեների աշխատանքի «շահագործմամբ» է արտադրված, ու հասնում են իրենց ուզածին , ապրանքների ներհոսքը դադարում է: Պետք չի բացառել նաև այն հնարավոր դեպքը, երբ իրավապաշտպանները պաշտպանում են ոչ թե երեխաների, այլ երրորդ կողմի, ասենք եվրոպական ինչ որ մի ֆիրմայի շահերը: Ինչևէ, ինքնահաստատվեցին աննասունները, իսկ արդյունքում կտուժեն առաջին հերթին հենց երեխաները, որովհետև նրանք այլևս չէն կարողանա աշխատել իրենց մայրերի կողքին, ու տան եկամուտը կքչանա: Ու ընդանհրապես , որ մի աննասունի մտքով է անցել, որ երեխան իրավունք չունի աշխատի: Ի՞նչ վատ ա, որ մի երկու կոպեկ աշխատի, թեկուզ հենց իր գրպանի ծախսերի համար: Իսկ գյուղացիները ի՞նչ ասեն, նրանց երեխաներն էլ են շահագործվու՞մ:
Ինչքան շուտ սկսեն քիչ ու միչ աշխատել այդքան շուտ կպատրաստվեն իրական կյանքին, ու կիմանան ամեն մի կոպեկի արժեքը, սա դաստիրակչական իմաստով, ու մի երկու կոպեկ էլ տնից պակաս կվերցնեն, սա էլ տնտեսական իմաստով: Ու հատկապես աղքատ երկրներում, որտեղ ամեն մի կոպեկը հաշիվ է: Իհարկե իրոք գոյություն ունի աշխարհում շահագործման տարբերակ, բայց դե , թացը չորի հետ չի կարելի խառնել:
Գրում էի, ընթացքում մի բան էլ հիշեցի, ճապոնիայում մի մանկապարտեղ կա, այսպես ասած «աշխատանքային մանկապարտեզ», որտեղ բազմաթիվ ֆիրմաներ ունեն իրենց սրահները, որտեղ երեխաները կարող են փորձել բազմաթիվ մասնագիտություններ: Մեկը աշխատում է հրշեջ, իրոք աշխատում է, նենց խաղախառը աշխատում է, հետո վաստակած փողով, գնում է մյուս երեխայի պատրաստած համբուրգերը: Հետո համբուրգեր պատրաստող երեխան իր աշխատած փողով գնում է հյութ պատրաստող երեխայի արտադրանքը, ու այսպես շարունակ: Փողը ճապոնական յենան չի, այլ ներքին մանկապարտեզային փող է: Հա իմիջայլոց եթե ուշադրություն չէք դարձրել, դա մանկապարտեզ է:
Մի ամբողք փոստ ստացվեց, չնայած ուզում էի ուղակի անդրադառնալ այս հարցին: Քանի որ մնացած երկուսը վերաբերվում են «բնապահպաններին» ապա դրանք կդառնան հաջորդ փոստի թեման, պետք չի իրար խառնել: