in Բնապահպանություն

Բնական շների ու բնական պայքարի մասին

Առաջին զոմբոտուփային բարկությունը աստեղ էր: Մյուս երկու թեմաները, ինչպես ասեցի, «բնապահպանների» մասին են:
1. Իսպանիայում երեկ վերջին անգամ անցկացվեց կորիդան: Այևս չի լինելու: Բնապահպանները հավաքել էին բազմաթիվ ստորագրություններ և դրա արդյունքում արքունիքը ազգային ժողովը կորիդան արգելող օրենք է հաստատել: Մի կողմից շատ ափսոս, որովհետև կորիդան շատ գեղեցիկ էր: Ցլերի մեղկ լինելու արգումենտը չէմ ընդունում: Որորվհետև
ա. նենց չի որ մենակ ցլերն էին սատկում, այլ նաև տոռեադոռները
գ. ու պակաս կայֆ չի երբ ցլերն են փողոցներում դանդալոշներին տրորտակ տալիս:
բ. թե մարդուն ու թե կենդանիներին անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ագրեսիվ լինել ու պայքարել, ու որ դա պոնառոշկու չլինի, այլ իրականում, ու ցուլը ու մարդը այստեղ իրոք իրար արժանի հակառակորդներ են: Իսկ եթե չէ, կամ մարդիկ իրար կուտեն, կամ էլ նեվրոզ ու փսիխոզ կստանան, ու կդեգեներատանան:

Այս տեսակետը իհարկե վիճելի է, ու մի բան էլ կա, եթե այդքան շատ ստորագրություն է հավաքվել Իսպանիայում, ուրեմն իրենք դեմ չէն որ մշակույթային այդ երևույթը անհայտանա աշխարհի երեսից (պոռտուգալիա ու լատինական ամերիկա էլ կհասնեն «բնապահպանները» , չմտածեք): Վերջ ի վերջո իրենց մշակույթն է, ինչ ուզում են թող ուտեն, մի խոսքով кина не будет.

2. Մի հատ աննասուն հաղորդում էր, որտեղ եվս մի անգամ քննարկվում էր փողոցային շների ստերլիզացնելու հարցը: Տո ձեր հորն էր պետք ստերլիզացնել, որ ձեր նման աննասուններ չծնվեին: Շները դժվար թե ֆեյսբուքում ստատուս գրեն, ու դրա լայքերի վրա ուրախանան, ու դժվար թե տղեքով գնան փաբ, ու մի լավ խմեն ուրախանան, դրանց ուրախությունը սեքսն է, կերը ու խաղը: Ու չի կարելի զրկել կենդանիներին այդ հաճույքից: Ու հետո շանը, որ մնար, նա քաղաքի փողոցում երբեք չէր հայտնվի, իրա համար կապրեր անտառում, ու որս կաներ, մարդն է շների քաղաքում հայտնվելու պատճառը, նա է դրանց ընտելացլել, ու հետո էլ մի մասին թողել քաղաքում սոված ու ծարավ: Ֆրանսիացին ինչ որ բաներ էր ասում ընտելացնողների պատասխանատվության մասին: Ու ընդանհրապես, ավելի լավ է քնեցնել էտ շներին, քան թե ստերլիզացնել: Իսկ ավելի լավ է պահել դրանց հատուկ շնարաններում, շնատներում, բայց դե …
Մոռացա ասեմ, հայկական հաղորդում էր:

Վերջաբան:
«Մարտիկը չի պոկի երկրորդ ճյուղը, եթե նրան անհրաժեշտ է միայն մեկը, ու չի սպանի երկրորդ կենդանուն, եթե նրան իր կյանքի համար միայն մեկի մահն է անհրաժեշտ» Կ.Կաստանեդա

Ու ես չէմ ուզում տեսնել, առյուծներին ու ոչխարներին իրար կողքի հանգիստ արածելիս: Ուղղակի իմաստով, ոչ փոխաբերական: