in Uncategorized

Թարս օրերի մոտիվներով

Մի տնական տեսություն մոգոնեցի թարս օրերի մասին:
Թեորեմ:)
Օրվա ընթացքում տեղի ունեցող ամեն մի թարս իրադաձություն, բարձրացնում է ևս մի թարս իրադարձության առաջացման հավանականությունը: Առաջինից հետո երկրորդ իրադարձության տեղի ունենալու հավանականությունը ավելի փոքր է քան երկրորդից հետո երրորդի տեղի ունենալու հավանականությունը: Ու այսպես շարունակ …
Բացատրություն:
Առաջին իրադարձությունը պատահական է, կամ փսեվդոպատահական: Երկրորդը նույնպես, երրորդը ու հաջորդները առաջանում են առաջին երկուսից առաջացած հոգեբանական դիսբալանսի հետևանքով: Դիսբալանսը աճում է ամեն մի նոր թարս իրադարձությունից հետո, նաև պատճառ է հանդիսանում նոր իրադարձության համար:
Դիսբալանսը կարող է դրսևորվել անուշադրության, ճնշվածության, կամ էմոցիոնալ նոր ֆոնի ներքո ոչ ադեկվատ վարքագծի ձևով:
Այսպիսի սցենարով ՝
1. Տնից դուրս եկար, ուտքդ խփեցիր քարին
2. Ջղայնացած նստեցիր երթուղային տաքսի, նստելու տեղ չկար կանգնած հասար միրջև վերջ, ավելի ջղայնացար
3. Վարորդը մանրը քիչ տվեց, երբ ասիր որ քիչա(դժգոհ դեմքով ասիր, ու մի քիչ էլ մուննաթով) , ճիշտ հաշվեց տվեց, բայց մուննաթ եկավ, մտածեցիր բերանը ջարդես, բայց դե գործի պտի գնաս, թքեցիր, քրֆեցիր, գնացիր
(զգում եք՞, ֆոնը հա աճում ա)
4. Գնացիր գործի անկապ դեբիլացած նստեցիր, եկան ինչ որ բան ասին, դու էլ էնքանա մի բան պատասխանեցիր, բայց դա սխալ բան էր, պետք չէր այդպիսի պատասխան տալ ու …. հետո կոտրվեց գլխիդ
5. Ավարտվեց աշխօրը, երթուղային – տուն:
6. Տանը կիկդ, բա էսինչ բանը պտի բերվեր, դու, բա հա մոռացել եմ, որովհետև ամբողջ ճանապարհը մտածում էիր, որ համը դուրս եկավ, գործի տեղը խայտառակ եղար, կամ էլ քաշեցիր ինչ որ մեկին, ով քեզանից կախված էր, բայց արդեն ուշ էր և գործի տեղը և տանը … հյուրերը եկան, իսկ հյուրասիրությունը պատրաստ չէր ….
7. Ու այսպես շարունակ

Սա տեսությունը, որը չի ներառում անհասկանալի միստիկական իրադարձությունների շարանը, որոնք չեն բացատրվում սրանով: Ու առավել ևս, որ թարս ու կորած օրերը կարող են նաև վերադառնալ ու դզվել: Ինչպես այս պատմության մեջ: Ու այո՛, աշխարհը ավելի առեղծվածային է, քան թվում է իմ նման տեսություն մոգոնողներին:

ՀԳ: Փաստորեն ճիշտ եմ գրել «առեղծվածային» բառը, «ռ»-ով, «ղ»-ով ու «ծ»-ով

  1. metserin cheir lsel dra hamar el votd aravotec qarin es xpel. Nuynisk ed patahakanutyun chi, orinachap hetevanq a 😛

  2. կարկուտը ծեծած տեղն է ծեծում, որովհետև` ծեծած տեղն արդեն ծեծողական ձգողականություն ունի արդեն 🙂

  3. @shushichild դե լավ դե

    @Կարեն Անտաշյան
    շատ ճիշտ ա, լավ ձևակերպում էր 🙂

Comments are closed.