ԱլտերԵս։ Ո՞վ ես դու, որ հարցազրույց վերցնենք քեզանից։
Ես։ Հեչ, ինձ համար սովորական հայաստանցի հայ եմ։
ԱյտերԵս։ Բա ինչու՞ հարցազրույց վերցնենք։
Ես։ Վերցրեք էլի, ինչ կլինի, մեկ ա, ոչ թուղթ պիտի օգտագործեք, ոչ էլ վիդեոժապավեն։ Ինտերնետի տարածությունները անսահման են և էջերը նույնպես ներքևից սահման չունեն։ Հետո, ինչ ասես որ մարդիկ չեն գրում, մի բան ավել գրված լինի, թե մի բան պակաս , ոչինչ մեծ առումով չի փոխվում։
ԱլտերԵս։ Լավ։
ԱլտերԵս։ Ինչպե՞ս եք մտածում, ո՞վ է սկսել։
Ես։ Իրենք են սկսել
ԱլտերԵս։ Ինչու՞ եք այդպես մտածում։
Ես։ Դժվար է հիմնավորված պատասխանել, թերևս այն է, որ մեր երկրում բարձր մակարդակի վրա ռազմատենչ հայտարարություններ մի կարգ քիչ են հնչում։
ԱլտերԵս։ Դուք պատերազմի՞, թե՞ խաղաղության կողմնակից եք
Ես։ Ես իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու կողմնակից եմ։ Սակայն խաղաղությունը իհարկ պատերազմից լավ է։
ԱլտերԵս։ Համաձա՞յն եք, որ կրակոցները Ռուսաստանին են պետք
Ես։ Կարող է լինել, դա կիմանան միայն ավելի տեղեկացված մարդիկ։
ԱլտերԵս։ Ինչի՞ համար կարող էր իրենց անհրաժեշտ լինել
Ես։ Տարբերակներ կան։ Որպիսի «խաղաղարար» զորքեր մտցնելու հնարավորություն ստեղծի, կամ որ մեր աչքը վախեցնի, կամ որ իրենցը, կամ որ Եվրոպային ու ԱՄՆ-ին ինչ որ մի բան ասի։ Կամ որպիսի հող նախապատրաստի այլմոլորակային ներխուժման համար։ Սա կարևոր չի, ամեն դեպքում ինձ համար կարևոր չի։ Իրականում ավելի կարևոր է, որ մենք այս իրավիճակում մեզ ճիշտ պահենք։
ԱլտերԵս։ Ինչպե՞ս թե կարևոր չի
Ես։ Այս պահին կարևոր չի, սա մեր մեղմ ասած ոչ այնքան շնորհալի կառավարության ոչ այնքան շնորհալի աշխատանքի արդյունքն է։ Սակայն հիմա չի կարելի վեկտորները ուղղել այդ կողմ։ Եթե առաջին հարվածը արվել է, էլ խոսակցություն չի կարող լինել, մինչև կամ մեկը մյուսին չհաղթի, կամ կողքից չբաժանեն։ Սա փողոց է։ Բաժանողն էլ իր շահերը ունի։ Ու իրականում եթե կռվի թեժ պահին մեկը գա ու ասի․ «Լսե՛ք, ձեզ հատուկ գժտեցնում են», կպարտվի նա, ով այդ կոչին առաջինը ականջ կդնի։ Կռվից հետո կարելի է, հետո պետք է նստել զրուցել, գժտեցնողին էլ դնել իր տեղը, մյուս կողմին էլ, Կռվից հետո կարելի է նաև ընկերանալ, կամ գտնել որևէ բալանսավորված համակեցության ձև։ Բայց ոչ շուտ քան դու քո ուժը ցույց կտաս։ Ու կռվի ժամանակ միայն կանայք են գոռում․ «Վա՜յ, վա՜յ, դադարեցրեք»։
ԱլտերԵս։ Հնարավո՞ր է, որ հենց խաղաղեցնողներն էլ կռվի հրահրողները լինեն։
Ես։ Իհարկե, նրանք կարողանում են շահ ունենալ և պատերազմից և խաղաղությունից։
ԱլտերԵս։ Բա մե՞նք
Ես։ Մենք նույնպես կարող ենք, եթե բավականաչափ խելք ունենանք։
ԱլտերԵս։ Մարդիկ ասում են, ես օլիգարխների երկիրը չեն ուզում պաշտպանել։ Կմեկնաբանե՞ք
Ես։ Փորձեմ։ Երբ մարդն ասում է, որ սա օլիգարխի զավթած երկիր է, նա ենթադրում է, որ երկրի որևէ մասը իրենը պիտի լիներ, որեվհետև նա այս երկրի քաղաքացի է ու հայ ազգի մի մասնիկ։ Ու, այո՛, դա արդար է ու ճիշտ է։ Սակայն պետք է խորանալ այլ կողմով, կներեք, հոգեվերլուծություն պիտի անեմ մի փոքր։ Ի՞նչ կարող է նշանակել այդ միտքը։ Այն նշանակում է, որ նա այլևս չի պատրաստվում պայքարել իր բաժին երկրի համար։ Նա ուժապաշտ է, ու պարտվել է օլիգարխի ուժին, հույս չունի, որ մի օր կունենա իր հասանելիք բաժինը այս երկրում, իր հանրային սեփականությունը, իր սոցիալական արդարությունը ու արժանապատվությունը ։ Նա չի հավատում ապագայի արդար ու պայծառ Հայասատանին։ Չի հավատում ո՛չ ներսի, ո՛չ էլ դրսի պայքարին։ Ենթագիտակցաբար սա նաև նշանակում է, որ օլիգարխը հավերժ պիտի տիրի, այդ պատճառով պատերազմին մասնակցելը օլիգարխին պաշտպենելն է։
Սակայն օլիգարխը հավերժ չի ․․․
ԱլտերԵս։ Ինչ եք մտածում ներքին խնդիրների ու արտաքին քաղաքականության կապի մասին։
Ես։ Ի՞նչ պիտի մտածեմ։ Սա ակնհայտ է, մեկը և մյուսը իրար հետ դիալեկտիկական կապի մեջ են։ Դրսի խնդիրները դժվարացնում են ներսի խնդիրների լուծումը, և հակառակը։ Նաև մեկի մեջ առաջընթացը կարող է մյուսում հաջողութուն բերել։ Մենք հիմա տեսանք, որ մեր բանակը կարող է դիմադրել, սա պետք է սարքել նորմալ խաղաքարտ։ Այսպիսի մի օրինակ բերեմ։ Ենթադրենք կրակոցները և զոհերը դրսի ուժերի հրահրման արդյունք էին։ Ինչի՞ համար կարող էր սա ծառայել։ Օրինակ կարող էր հետագա շանտաժի համար լինել, ու մեր բանակի ամրությունը այդ շանտաժի հնարավորությունը կարող է չեզոքացնել։
ԱլտերԵս։ Ինչպե՞ս եք վերաբերվում Լեվ Տոլստոյին ու Աշոտ Բլեյանին։
Ես։ Իրենց լավ եմ վերաբերվում, բայց այս կապացությամբ իրենց ասածների հետ համաձայն կլինեմ հետո, ոչ հիմա։ Հիմա դեռ կրարում են, ու մեր տղաները զոհվում են։ Աստված հեռու պահի իհարկե, բայց եթե հանկարծ պատերազմ սկսի, հեչ պետք չի, որ մարդկանց ուղեղները այդ պահին լցված լինեն պացիֆիստական գաղափարներով։ Թող երկիրը ուժեղանա, հետո կարող ենք դրա վրա էլ մտածել, հետո իրենց ասածները կհիշենք ու կկիրառենք։
ԱլտերԵս։ Ինչպես եք վերաբերվում ազգերի ընկերության գաղափարին։
Ես։ Լավ եմ վերաբերվում, բայց գիտե՞ք, նույն այդ ազգերի միջև խաղաղության ու ընկերության ջատագովները ասում են, որ ազգերը իրար նման են, ու մարդիկ էլ են իրար նման, ինչու՞ պիտի գժտվեն։ Ու այդ ջատագովները միևնույն ժամանակ իրենց իրավունք են վերապահում չսիրել այս կամ այն մարդուն, պայքարել այս կամ այն մարդու ապրելակերպի կամ գաղափարի դեմ։ Դա շատ դեպքերում կամ սրիկայություն է, կամ ինքնախաբեություն։ Մարդիկ ունեն իրավունք չսիրել նրանց, ովքեր իրենց դուր չեն գալիս, ու նաև պայքարել նրանց դեմ։ Եթե ուզում եք իմանալ, մարդու առաջին հիմնարար ազատությունը պայքարելու ազատությունն է։ Նույն է թե ընտանիքների և թե ազգերի համար։
Հա, լավ չի մարդիկ մահանում են, դա դժբախտություն է, բայց արդյո՞ք մենք պիտի ազգովին մարտիրոսանանք, ու հետո 1000 տարի հետո, ավելի լավ աշխարհի պացիֆիզմի պատմության դասագրքերում գրեն․
այ սենց մի կարգին ազգ կար, էնքան խաղաղասեր էր ու բոլոր ազգերին ընկեր, որ վերջը անհայտացավ, սակայն նրանք կմնան մեր սրտերում որպես ճշմարիտ պացիֆիզմի հետնորդ ազգ, ու մեր խաղաղ կյանքը կլուսավորեն իրենց մասին հիշողության պայծառ լուսով
ԱլտերԵս։ Ձեր ընկերներից մեկը մի քանի անգամ ակնարկեց, որ զենք կվերցնի երբ կհասնեն իր դռան մոտ։
Ես։ ։), ի՞նչ կարելի է ասել, նա անխելք է, երբ հասնեն իր դռանը, նա էլ չի կարող ոչինչ անել, բացի հերոսաբար մեռնելուց ։)
ԱլտերԵս։ Ազատամարտիկների գործողություններին ի՞նչ արձագանք կտաք
Ես։ Ապրեն իրենք , իրենք մարտիկի ճանապարհի իսկական հետևորդներ են
ԱլտերԵս։ Մարդ կա ասում է, որ էս արյունարբուները սպասում են, որ կրակոցներ լինեն, որ հայրենասեր ցույց տան իրենց
Ես։ Ազատամարտիկների մասի՞ն է խոսքը
ԱլտերԵս։ Ոչ միայն
Ես։ Դե մարդիկ տարբեր են լինում, ազատամարտիկները իրենց ճանապարհը վաղուց են ընտրել, ու այնպես չի, որ միայն պատերզամին են մասնակցում, այլև՝ խաղաղությանը։ Իսկ մնացածը, չեմ կարծում որ արյունարբու են, կամ պատերազմ են ուզում։ Բայց արտաքին վտանգի դեպքում մոբիլիզացվում է օրգանիզմը։ Իրականում հենց նոր մի հետաքրքիր անալոգիա անցավ մտքովս, հենց համակարգային փոփոխությունների մասին։
ԱլտերԵս։ Կկիսվե՞ք
Ես։ Իհարկե։ Այսպես, պետությունը համեմատենք մարդկային օրգանիզմի հետ։ Արտաքին վտանգների դեպքում , օրգանիզմը մակերիկամներից ստանում է մեծ քանակությամբ ադրենալին, որը արագացնում է բազմաթիվ ֆիզիոլոգիական և հոգեբանական պրոցեսներ և օրգանիզմը արագ մոբիլիզացվում է փախնելու կամ պաշտպանվելու համար։ Իրականում նույնիսկ հիվանդ օրգանիզմը կարող է այսպես մոբիլիզացվել։ Սա պետության համար ակնհայտ արտաքին վտանգն է։ Մարդիկ նույնիսկ չուզենալով պատերազմ, հոգեբանորեն մոբիլիզացվում են։
Մյուս անալոգիան։ Օրգանիզմը հիվանդ է, այն այլևս չի կարողանում ինքնակազդուրվել ու օրգանզիմին անհրաժեշտ է երկարատև և սիստեմատիկ բուժում։ Սա էլ նման է ռեֆորմներին ու հասարակական շարժումներին , քաղաքական ծրագրերին։ Բուժման ընթացքում օրգանիզմը երկար ժամանակ պիտի անցնի որոշակի օրինաչափ պրոցեսներով։ Ու դա ժամանակ է։ Մենք հաճախ ուզում ենք , որ մեր նախագահը լավ աշխատի, օլիգարխներին զսպող մեխանիզմներ լինեն, որ մեր դատական համակարգը արդարության պահապանը լինի և այլն ․․․ սրանք համակարգային խնդիրներ են, սրանք օրգանիզմի հիվանդության մասին են։
Ու եկեք մոբիլիզացիան ու ներքին հիվանդությունները չդնենք իրար հակադիր դաշտերում, որովհետև ցանկացած պահին, նույնիսկ հիվանդ օրգանիզմը կարող է վերցնել զենքը և հակահարված տալ։ Իսկ հետո վերադառնալ ու զբաղվել սեփական բուժմամբ։ Իհարկե եթե արդեն այնքան հիվանդ չէ, որ որ այլևս ոչ մի բանի իվիճակի չէ։
ԱլտերԵս։ Էլ ինչ կուզեք ասել
Ես։ Արդեն հերիք է, հոգնեցինք երկուսս էլ, գնանք քնելու։
ԱլտերԵս։ Բարիգիշեր
Ես։ Դբա Լավը ;Ճ
http://www.snob.ru/profile/25109/blog/79406
Եսիմ է, սրանք խելացի-խելացի բաներ են գրում, բայց իրականում տակը ինչ կա չգիտեմ։
Դե եթե հիմա հավատանք Շևչենկոյին ու որ պատերազմ չի լինելու, ուրեմն ամեն ինչ շատ լավ է, պետք է շարունակել մեր առողջությամբ զբաղվել, բայց դե կարող ա մուտիլիվկա լինի
Այս իրավիճակում, այսօր, վաղը ու 50 տարի հետո էլ՝ մենք ազգովի միայն մի բան պիտի անենք խաղաղությունը պահելու համար – պատերազմին պատրաստ պիտի լինենք միշտ։ Ու դա իր մեջ շատ պարզ մի քանի բան է ենթադրում. լինել ֆիզիկապես/հոգեպես ուժեղ, ունենալ սեփականություն/ընտանիք/երեխաներ, ճանաչել սեփական երկրի աշխարհագրությունը/մշակույթը/պատմությունը և լինել տեղում ու պատրաստ՝ ամեն պահի հակահարված հասցնելու։
Այ էս ծրագիրը որ նոր կյանք մտնող ու աննպատակ թափառող երիտասարդի գլխի մեջ որևէ ինստիտուտ /դպրոց, համալսարան, քուչա/ շիթիլ աներ, հալբաթ կարգին երգիր կունենայինք այ մարդ..
հ.գ. պացիֆիզմի պատմության դասագրքի մեջբերումդ – սրտիցս էր ։Ճ
հա, իրոք որ չկա ոչ մի շիթիլ անող