Շուշի․ Երկրագիտական Թանգարան

Շուշիում լինելու դեպքում առաջին տեղը ուր արժե գնալ, դա երկրագիտական թանգարանն է։ Այստեղ կարելի է տեսնել բազաթիվ ապարներ և քարացած կենդանիներ։ Նաև կարելի է տեսնել որոշ քարերի մոգական գույները ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Մի քանի հատ տեսանյութ էլ կա թանգարանից։

Փողոցային․ Ստեփանակերտի ոգին

Երեք բան կա, որը Ստեփանակերտում միշտ աչքի է ընկնում ու քաղաքը տարբեր է դարձնում այլ քաղաքներից, դրանցում արտացոլվում է քաղաքի ոգին։ Բալկոնային խորովածանոցները (մինի մանղալները) Համատարած, մեծաքանակ, խայտաբղետ լվացքը Հատուկ, սովետական տառատեսակը, որով բազմաթիվ գրվածքներ կան   Դբա Լավը ։)  

Արշավ դեպի Հունոտի կիրճ․ (Զոնտիկներ)

Այս օգոստոսին գնացել էինք Հունոտի կիրճ, որը հայտնի է նաև որպես Արցախի Զոնտիկներ։ Ամսաթիվ։ 2017֊08֊19 Մասնակիցներ։ Թումո Ստեփանակերտի աշխատակցիներ + Թումո Գյումրի + մի քանի հոգի Թումո Երևանից Փաստորեն հունոտի կիրճում փաստորեն ապրում են շատ հետաքրքիր արարածներ ։) Լավ մի հատ էլ ծառի փչակ կար ։D եթե հույս ունեիք որ զոնտիկների նկար կլինի, ասեմ, որ չկա, չեմ կարողացել նկարել ։Ճ Իրականում ձորը շատ գեղատեսիլ է, ու հավեսով քայլելու տեղ , եթե առիթ լինի անպայման այցելեք։ #արիԱրցախ տենց , դբա լավը ։)

Արցախի (Ղարաբաղի) բարբառի բառարան

Դեպի Արցախ ճամփորդությանս կողմնակի էֆեկտներից էր Արցախի բարբառի ինքնաշեն առցանց բառարանը։ Որի բառահումքի մի մասը կամավորական հիմունքներով հավաքեցին Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ի ուսանողները , մի մասը արտագրեցի գրքից, մի մասն էլ հավաքել եմ ցանցից։ Երկար պատմելու չունեմ, ահա, գնացեք այս հղումով և օգտագործեք։ http://ablog.gratun.am/artsakh-vocabulary/ ՀԳ։ Արցախյան թեմաներս դեռ չէն ավարտվել, մի երկու երեք հատ էլ գրառում դեռ կանեմ, չնայած արդեն վերադարձել եմ։ Մի երկու ֆոտոշարքի հումք դեռ ունեմ։ ՀԳ2։ Արցախյան գրառումների շարքը Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ – Մաս 2 ֊ Լեռներում մի տեղ [ֆոտոշարք] Ճամփորդություն Արցախ – Ստեփանակերտի փողոցներում [ֆոտոշարք] շինարարություն Դբա Լավը ։)