բաժին Խառը

Նենց լավ ա , երբ տաքսու վարորդը հետաքրքիր մարդ ա լինում։ Տիգրան անունով մի վարորդի հետ տեղ էի գնում, պարզեցինք որ երկուսս էլ լոռեցի ենք։ Նա պատմեց իր գյուղի մասին՝ Այգեհատի։ Շահվերդյանների գյուղն է, մի ուժեղ տոհմ է, որը բազմաթիվ ականավոր մարդիկ է տվել, պատմեց , որ Շահվերդյանները ունեցել են տոհմական պարեր, որոնք մի կերպ վերականգնվել են ու պահպանվել։