in Երաժշտական

pic_1358570820

Բիթլզը վերջին համերգի ժամանակ։

Իրականում ոչ մեկը ոչ մի բան էլ չի կերել ։) սա ներկայիս մեդիատարածման հիմար ձևակերպումների ոճով պատրաստված նախաբան֊վերնագիր է։ Ինչ հետաքրքիր է չէ՞, նյութերը այլևս չէն վերնագրվում, այլ միագամից կրճատ ու խայծային նկարագրություն է տրվում։  Ինչևէ, տեսնենք սա կաշխատի՞, թե՞ ոչ։

Լավ, իրականում ուզում եմ պատմել շենքերի կտուրներին արված համերգների մասին։ Մի հետաքրքիր բան եմ նկատել, ուզում եմ ուղակի կիսվել։ Երբ ասում ենք կտուրին արված համերգ, հավանաբար շատերս հիշում ենք Բիթլզի վերջին համերգը՝ Get Back ալբմի ներկայացումը ստուդիայի կտուրին․ համերգ, որը կիսատ մնաց ոստիկանության պատճառով։ Այս համեգը հիշեցի Վաղարշակ Էլիբեկյանի ալբոմը թերթելիս։

Նկարչության, ինչպես նաև լուսանկարչության ուսումնասիրությունը պատմության ոււսումնասիրության մի կարևոր մասը պիտի լինեն։ Ամեն լուսանկարիչ կամ գեղանկարիչ իհարկե իր էմոցիաներով ու աշխարհայացքով է անց կացնում սկզբնական նյութը՝ իրականությունը, սակայն անկախ իրենից թողնում է պատմական տեղեկություններ։

Էլիբեկյանը մեզ պատմում է նրա մասին, որ Թիֆլիսում 19-20֊րդ սովորական պրակտիկա էր  կտուրներին նվագելը։

Նկար համար առաջին։ Սայաթ֊Նովան նվագում է տան կտուրին։

Սայաթ֊Նովան նվագում է Նարիկալա թաղամասում

Սայաթ֊Նովան նվագում է Նարիկալա թաղամասում

Նկար համար երկրորդ։ Կրկին կտուրին։

Սայաթ֊Նովան ժողովրդական տոնին․ Էլիբեկյան Վաղարշակ

Սայաթ֊Նովան ժողովրդական տոնին․ Էլիբեկյան Վաղարշակ

Նկար համար երրորդ, Սայաթ֊Նովան նվագում է Քուռ գետի ափին, էլի տան կտուրին։

Սայաթ֊Նովան նվագում է Քուռի ափին ․Էլիբեկյան Վաղարշակ

Սայաթ֊Նովան նվագում է Քուռի ափին․ Էլիբեկյան Վաղարշակ

Սկզբում մտածեցի, որ այս պատիվը միայն Սայաթ֊Նովային է բաժին հասել․ Սակայն հետո էլի կտուրներին նվագող երաժիշտներ գտնվեցին։Իրականում Էլիբեկյանը Սայաթ֊Նովայի կենդանի համերգը դվժար թե լսած լիներ։ Սակայն Սայաթ֊Նովայի կեպարը կարծում եմ հավաքական է, Էլիբեկյանի մանկական հիշողություններից եկող կտուրներին նվագող երաժիշտներն են։

Ահա զուռնաչիները

Զուռնաչիներ․ Էլիբեկյան Վաղարշակ

Զուռնաչիներ․ Էլիբեկյան Վաղարշակ

Ահա հարսանիքի տեսարանը, կրկին երաժիշտները կտուրին են։

Հարսանիք․Էլբեկյան Վաղարշակ

Հարսանիք․ Էլբեկյան Վաղարշակ

Եվ վերջինը նկարը կտուրներին նվագող երաժիշտների վերաբերյալ։

Զուռնաչիները․ Էլիբեկյան Վաղարշակ

Զուռնաչիները․ Էլիբեկյան Վաղարշակ

Հավանաբար այս նկարն էլ է պատկերում կտուրին կանգնած երաժիշտներ, դրա մասին ինձ հուշում է ետին պլանը և հեռանկարը․․․

 

Մյուս դիտարկումս գորգերն են, ուշադիր եղեք, երաժիշտները գրեթե միշտ գորգի վրա են կանգնած։ Վերև գլորեք էջը ու նորից նայեք նկարներին։

soad_gorg

Robert Plant, former singer for Led Zeppelin, performing at the Mobile Saenger Theatre Wednesday July 28, 2010 in Mobile, Ala. (Press-Register, John David Mercer) METRO ARTS & LEISURE BAY WEEKEND BW

Robert Plant, former singer for Led Zeppelin, performing at the Mobile Saenger Theatre Wednesday July 28, 2010 in Mobile, Ala. (Press-Register, John David Mercer) METRO ARTS & LEISURE BAY WEEKEND BW

hqdefault

Դբա Լավը ։)