Նա բացեց էջը և հասկացավ որ beatles-ը ք․․․ք ա կերել

Իրականում ոչ մեկը ոչ մի բան էլ չի կերել ։) սա ներկայիս մեդիատարածման հիմար ձևակերպումների ոճով պատրաստված նախաբան֊վերնագիր է։ Ինչ հետաքրքիր է չէ՞, նյութերը այլևս չէն վերնագրվում, այլ միագամից կրճատ ու խայծային նկարագրություն է տրվում։  Ինչևէ, տեսնենք սա կաշխատի՞, թե՞ ոչ։ Լավ, իրականում ուզում եմ պատմել շենքերի կտուրներին արված համերգների մասին։ Մի հետաքրքիր բան եմ նկատել, ուզում եմ ուղակի կիսվել։ Երբ ասում ենք կտուրին արված համերգ, հավանաբար շատերս հիշում ենք Բիթլզի վերջին համերգը՝ Get Back ալբմի ներկայացումը ստուդիայի կտուրին․ համերգ, որը կիսատ մնաց ոստիկանության պատճառով։ Այս համեգը հիշեցի Վաղարշակ Էլիբեկյանի ալբոմը թերթելիս։ Նկարչության, ինչպես նաև լուսանկարչության ուսումնասիրությունը պատմության ոււսումնասիրության մի կարևոր մասը պիտի լինեն։ Ամեն լուսանկարիչ կամ գեղանկարիչ իհարկե իր էմոցիաներով ու աշխարհայացքով է անց կացնում սկզբնական նյութը՝ իրականությունը, սակայն անկախ իրենից թողնում է պատմական տեղեկություններ։ Էլիբեկյանը մեզ պատմում է նրա մասին, որ Թիֆլիսում 19-20֊րդ սովորական պրակտիկա էր  կտուրներին նվագելը։ Նկար համար առաջին։ Սայաթ֊Նովան նվագում է տան կտուրին։ Նկար համար երկրորդ։ Կրկին կտուրին։ Նկար համար