«Երաժշտական» բաժնի հոդվածները

ՀՏ Հայկո – ԱնտիՍիստեմ (երգի բառերը և mp3)

Ազատ միասնության բռունցքը
Ազատ միասնության բռունցքը

Ազատ միասնության բռունցքը

Էնքան հավանեցի էս երգը, որ նույնիսկ բառերն եմ քերել երգի մեջից: Սա հենց էնա , ինչ ես ուզում էի, երբ գրում էի դեմոգոգիայի մասին գրառման մեջ: Բացի դրանից դնում եմ երգը , քաշեք mp3-ը: Եթե կուզեք դիտել  հոլովակը, չնայած հոլովակ էլ չկա իրականում, ընդամենը մի հատ ստատիկ պատկեր է ու երգը: Բայց կապ չունի հետևյալ հղումով որ գնաք կգտնեք:

Ազատության երգեր

Կարող եք կարդալ տեքստը, քաշել երգը, ինչպես նաև վերջում դնում եմ մի քանի ինձ այս թեմայի մեջ շատ ոգեշնչող պատկեր: Հնարավոր է , որ ձեզ էլ հետաքրիր լինի:

Կարդալ ավելին »»

Բամբիռ – մրջնանոցը բաբելոնյան (երգի բառերը)

Հայերեն լեզվով դաո-զդեն-կոան-երգ առանց կետադրական նշանների,հնարավոր է որ ուղղագրական սխալներով,  բայց բոլդացված:

Ինչ որ մի տեղ հեռու – հեռվում
Ինչ որ բաներ են մոգոնում
Ինչ որ մի տեղ նույն հարկի տակ
Բաներ են իրարից թաքցնում
Ինչ որ մեկի թեթև ձեռքով
Դավերից դավանանք է հյուսվում
Ու նախշում է չորս դին
Լոզունգներով խառնածին

Երկինք
Երկինք ու գետին
Հանդուրժում են զեռ ջուլհակին
Խոհուն խառնակին
Երկինք
Երկինք ու գետին
Երգը նրանց մոռացկոտ
Դարձել է արդեն մեզ խորթ

Անանունին փնտրում են բառերով
Անքանակը համրում են թվերով
Եռացենտրիկ թոհուբոհ իրարանցում
Ամեն գիտուն իր զոռ էշն է քշում

Մրջնանոցում այս բաբելոնյան
Զեռ ու խառնակ ջուլհակների օրրան
Ուր նախշում են չորս դին
Լոզունգներով խառնածին

Երկինք
Երկինք ու գետին
Հանդուրժում են զեռ ջուլհակին
Խոհուն խառնակին
Երկինք
Երկինք ու գետին
Երգը նրանց մոռացկոտ
Դարձել է արդեն մեզ խորթ

Ու նախշում են չորս դին
Ջուլհակները խառնածին

Դարեր են անցնում
Դարեր փոխվում
Մրջնանոցի փոշին ավելի է թանձրանում
Մարդիկ են գալիս մարդիկ գնում
Պար ու երգով մխիթարվում
Բայց դե մեղեդու հմայքն էլ խոսքը չունի
Իսկական երգը բառեր չունի
Ճշմարիտ խոսքը ներհակ է ու զուսպ
Իսկական իմաստը  իմաստից զուրկ

Անցյալի սխալը ներկայիս ստույգ
Վաղվա հերոսը հլա դեռ վախվուկ
Մեկի անկումը մեկելին է անհրաժեշտ
Մեկի բարքերը մեկելին զավեշտ
Մանդատներով օրթոդոքսալ
Իդեալներով պարադոքսալ
Սիվիլիստներ պրոգրեսիստ
Ագրեսորներ պացիֆիստ

Մրջնանոցն այս բաբելոնյան …

ՄԵՐԿԱՆՏԻԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆՈԹԵՐ #7

Սոլյար ֆիլդս
Սոլյար ֆիլդս

Սոլյար ֆիլդս

Ուրեմն Solar Fields -կա մի հատ, այդպիսի խումբ է , փսիխոդելիկ – մսիխսդելիկ է նվագում, ամբիենթ ու տենց բաներ: Դրանց որ լսում եմ, ներքին տարածությունս մի տեսակ լուսավորվում ու պարզանում է: Երաժշտությունը կարծես թե տարածության մեջ պայթող փոքր ոսկեգույն լուսապղպջակների հոսք լինի: Մի խոսքով շատ մաքիչ երաժշտություն է: Հլա փորձեք ձեզ է՞լ կմաքրի :)

Օրինակ այ այս հոլովակը նայեք

Solar Fields – Sol

Որդան Կարմիր – Սեքսի Մանքի

Տղեքը նոր երգ են թխել, քանի որ որոշել էի այս բլոգում երաժշտական հոլովակներ չդնել, չէմ էլ դնում:
Անցեք «Անհանգիստ Բլոգի երաժշտական հավելվածում» նայեք:
http://anhangistmusic.blogspot.com/2012/02/sexy-monkey-vordan-karmir.html