in Երաժշտություն

Բամբիռ-ի համերգը STOP ակումբում

Բամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվար

Բամբիռ 2010 հունվարի 9 STOP ակումբ: Իմ համեստ կարծիքով:) , հայկական ռոք բեմի 5 կամ 6 լավագույն խմբերից մեկն էլ Բամբիռն է: Մնացած խմբերի մասին հետո կգրեմ , երբ համապատասխան առիթ կլինի: Վերադառնամ Բամբիռին: Դե իհարկե լավագույններից մեկն է: Բայց ասեմ ավելին Բամբիռը ամենաթիթիզն է հաստատ: Ուզում եմ ասեմ, որ այս համերգին ըզգացի , որ ինչպես մեծաբերան ու ճոռոմախոս քննադատները կասեին (հեռի իմ փեշերից), Բամբիռը գտել է երաժտությամ մեջ իր սեփական ճանապարհը: Նոր Բամբիռը ինձ ավելի շատ է դուր գալիս քանց թե ասենք մի 3-4 տարի առաջվանը: Ասեմ սենց մի ընդհանուր միտք: Երաժշտության մեջ երկու տրամագծորեն հակառակ ուղղութուն կա կարարելագործվելու համար: Մեկը դա երաժշտական ու կոնցեպտուալ գաղափարը կարգապահության միջոցով, լավ մտածված ձևով ամեն անգամ անթերի միևնույն ձևով իրականցնելն է: Մյուսը իմպրովիզացիայի ու ինտուիտիվ զգացողության միջոցով ազատության հասնելն է: Երկու ճանապարհներն էլ իհարկե բերում են գեղեցկության: Որպես առաջին ճանապարհուվ գնացողների օրինակ բերամ Pink Floyd-ը և Тооl-ը, իսկ որպես երկրորդ ճանապարհով գնացողների Jimmy Handrix-ը և ասենք Led Zeppelin-ը: Լավ որնց որ շատ ընթարձակվեցի :)…. Ուզում եմ ասել , որ Բամբիռը կարծես թե ընտրել է երկրորդ ճանապարհը ու շատ լավ է ստացվել: Իմ համեստ կարծիքով 🙂 նաև հաջողությամբ ազատվել է Jethro Tull -ի ազդեցությունից (իմ կարծիքն է , հնարավոր է երբեք չի էլ եղել?):
Համերգի մթնոլորտը շատ ու շատ WoodStock- ային էր: Ուրախությաւն, գարեջուր, սեր փնտրող մի քանի զույգ միայնակ կանացի աչքեր (թե տղեքը ու՞ր են նայում չէմ հասկանում), պարող զույքեր, կողքի սեղանին հիմար-հիմար խոսացողներ (կարծես տոմս են առել որ անբովանդակ խոսեն իրար հետ), մի ուրիշ սեղանից էլ մի յանկ թե «…Fuckin Teodor Ruzvelt…», չգիտեմ գովում էր, Ռուզվելտին թե փնովում, ժողովուրդը շատ ուրախ էր ,պարում էր գրեթե անընդհատ, վերջում էլ մի քանի երգ ավել պռճոկեցին խմբից:

Նկարների տեխնիկականի որակի համար ներողություն եմ խնդրում: Դե սապնամանիս հնարավորությունը այդքան է: Կարևորը տրամադրությունը լավ են փոխանցում:
PS: Մեկ էլ ասեմ , որ վերջերս ինձ թվում է, որ հայկական ռոքը գնալով ավելի հայկական է դառնում: Մինչև այդ մի տեսակ սեփական դեմք չուներ: Իսկ հիմա գնալով ինչ որ դիմագծեր սկսում են առանձնանալ:
  1. ես մենակ են կասեմ, որ բամբիռին էս մի 7-8 տարի կլինի ճանաչում եմ, սկզբում շատ լավն էին, բայց հիմա ճահճացել են imho…

  2. իսկ իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով… ինչ ուզում ես ասա, մեկա զզվում եմ իրանց կերպարից ել երաժշտությունից ել..
    հա ինչ անենք թե հնգերս իրանց հետ էլ ա արդեն նվագում:
    ապրես որ առիթ ընձեռնեցիր կարծիքս հայտնելու 🙂

  3. հիրավի

    – Ճաշակին հնգեր չկա, անճաշակին ԱՌԱՎԵԼ Եվս:)))

  4. "ճաշակին ընկեր չկա" արտահայտության հետ սկզբունքորեն համաձայն չեմ, որտև imho դա կարող է ասել միայն ճաշակ չունեցող մարդը: Ասածս խնդրում եմ չանձնավորել…

Comments are closed.