in Ծրագրավորում, Կրթական, Մանկավարժի Նոթեր, ՏՏ

Հ։ Ինչների՞ս են պետք բոլոր այս for-երը, if-երը function-նները և այլն, առանց սրանց կայք չէնք կարող պատրաստել
Պ․  առանց դրանց կայք սարքող կդառնաք, բայց ծրագրավորող՝ ոչ

Հ․ այսինչ բանը ո՞ր ֆունկցիայով անեմ
Պ․ ինքդ գտիր այդպիսի ֆունկցիա, եթե չկա` ստեղծիր այն, ծրագրավորումը բոլոր հնարավոր ֆունկցիաների անգիր իմացությունը չի

Հ․ իմ գրած կոդը ինչու՞ չի աշխատում
Պ․ նայիր սխալներիդ, կոնսոլը (error reporting-ը միացրու ․․․) բաց պահիր, ի՞նչ սխալ կա

Հ․ մի  բան է գրած է բայց չէմ հասկանում ինչ է
Պ․ google translate կա դրա համար

Հ․ հասկացա սխալը, բայց չէմ գտնում որտեղ է
Պ․ կողքը գրում է թե որ տողում է

Հ․ կոնսոլում սխալ չկա , բայց մեկ է, չի աշխատում 🙁
Պ․ հիմա արդեն տրամաբանական սխալ ունես, նայիր ինչ ես գրել

Հ․ հիմարը չի անում այն ինչ ինձ պետք է
Պ․ համակարգիչը հիմար է, մարդիկ, հատկապես ծրագրավորողներն են այն խելոք դարձում, եթե կոդդ հիմարություն է անում, ապա ո՞վ է իրական հիմարը ։) 😀

Հ․ բայց այս բաների համար պատրաստ մոդուլներ(գրադարաններ, փլագիններ, ֆրեյմվորքներ) կան չէ՞, ինչու՞ ենք սենց բաները ձեռքով գրում
Պ․ կան, բայց կարող է վաղը֊մյուս օրը քո ուզած բանի համար չլինի մոդուլ, կամ քեզ հարմար չլինի, պիտի կարողանաս ինքդ գրել

Հ․ ի՞նչ գրեմ որ աշխատի
Պ․ ինչ գրելը հենց ծրագրավորողի աշխատանքն է, ալգորիթմ մտածելը (կամ իրականացնելը), քո ուզածին հասնելու քայլերը դու ինքդ պիտի մտածես, հետո կքննարկենք լավ լուծում է թե ոչ

Հ․ էս java լեզուն բայց ինչ հետաքրքիր է
Պ․ հազար եմ ասել, java չի, javascript է

Հ․ վա՜յ, sort ֆունկցիա կա, բա ինչու՞  էինք սորթավորման ալգորիթմների վրա տանջվում
Պ․ Նախ որովհետև այդպիսի խնդիրները ծրագրավորողական մտածողություն են սովորեցնում, հետո նաև լուծումների գեղեցկությունը գնահատելու համար ճաշակ են զարգացնում։ Եվս մի պատճառ կա, որ տարբեր ալգորիթմներ տարբեր էֆեկտիվություն ունեն, sort ֆունկցիան ինչպե՞ս է աշխատում, դու գիտե՞ս, ես էլ չգիտեմ ։)

Հ․ հոգնեցի արդեն, գլուխս չի աշխատում
Պ․ վեր կաց համակարգչի առաջից, մի քիչ ուրիշ բանով զբաղվիր, եթե հարցի վրա անկեղծ ու լուրջ մտածել ես , ապա ենթագիտակցությունդ որևէ լուծում կառաջարկի, հանկարծ կհասկանաս ինչպես անել։

Հ․ այսինչ ֆունկցիան ի՞նչ է անում
Պ․ չէմ ասի, դոկումենտացիա կա դրա համար, google վերջ֊ի վերջո։

Հ․ ի՞նչ գիրք (վիդեո, կայք) կարդամ (նայեմ) որպիսի ծրագրավորող դառնամ
Պ․ շատ կան, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, բավարար պայմանը խնդիրներ լուծելն է, նախագծիկներ և նախագծեր անելը։ Որևէ բան անող սիստեմ ստեղծելը ․․․

Հ․ այս(այն) դասընթացը հերիք կլինի, որ ես ծրագրավորող դառնամ
Պ․ էլի օգտակար կլինի, բայց միայն դասընթացը(գիրքը, տեսադասերը ․․․) շատ քիչ են, պետք է խնդիրներ լուծել, կոդ գրել ․․․ կոդն է անմահ լավ իմացեք, որ ապրում է դարեդար, երնեկ նրան, ով իր կոդով կապրի հավերժ անդադար ․․․ չեմ հիշում ով է ասել ․․․

Հ․ հե՞շտ(դժվա՞ր) է ծրագրավորում սովորելը
Պ․ և հեշտ է , և դժվար է, ջանքերից է  կախված, ոմանք այդպես էլ չէն սովորում ․․․

ՀԳ։ հիմա էլ բան չէմ հիշում, կավելացնեմ հարց ու պատասխաններ երբ հիշեմ

Դբա Լավը ։)