Սարսափելի տպավորված եմ Պեյպերտով ու այս գրքով։ Պիաժեի դպրոցի հոգեբան է (Պիաժեի հետ աշխատած) , հետո արհեստական ինտելեկտի ու ծրագրավորման տեսաբան, ով նաև զբաղվել է պրակտիկ մանկավարժությամբ։ Ստորև որոշ մեջբերումներ գրքից և որոշ նշումներ և մտքեր գրքի կապակցությամբ։
ՄԵՋԲԵՐՈԻՄ։ Եթե Մոնտեսորին ապրեր մինչև այսօր, ապա նա ոգևորվելով իմ պատմությամբ , հնարավոր է, առաջարկեր երեխաների համար մշակել փոխանցման մեխանիզմների մոդել, որպեսզի ցանկացած երեխա կարողանա ստանալ իմ ստացած փորձը։ Սակայն այդ հույսը կնշանակեր իմ պատմության բուն էությունը չհասկանալը, որովհետև ես սիրեցի փոխանցման մեխանիզմները։ Իսկ դա մի այնպիսի բան է , որ հնարավոր չէ նկարագրել զուտ կոգնիտիվ տերմիններով։ Ինձ հետ տեղի ունեցածը շատ անձնական էր և չի կարելի պնդել, որ այլ երեխաների հետ նույնը տեղի կունենա։
Այսպիսով, իմ գաղափարը կարելի է ընդանրացնել հետևյալ ձևով՝ համակարգիչը կարող է անել այն, ինչը փոխանցման մեխանիզմները անկարող են։ Համակարգիչը տեխնիկական Պրոթեյ**** է ։ Համակարգչի էությունը իր ունիվերսալության մեջ է, իր իմիտացիա անելու ընդունակության մեջ։ Այն կարող է բավարարել հազարավոր ճաշակներ, քանի որ այն ընդունակ է ընդունել հազարավոր դիմակներ և կատարել հազարավոր ֆունկցիաներ։
ՄԵՋԲԵՐՈԻՄ։ Բազմաթիվ ժամանակակից դպրոցներում «դասավանդում համակարգչի օգնությամբ» արտահայտության մեջ դրվում է հետևյալ իմաստը՝ «համակարգիչը ուսուցանում է երեխային»։ Կարելի է ասել նաև այսպես․ համակարգիչը օգտագործվում է երեխային ծրագրավորելու համար։ Իսկ իմ կարծիքով երեխան է ծրագրավորում համակարգչին և այդպես անելով երեխան ոչ միայն տիրանում է ամենաժամանակակից տեխնիկայի մասնիկին, այլև հաղորդակից է դառնում որոշ մաթեմատիկական և բնագիտական խոր գաղափարների ու ինտելեկտուալ մոդելավորման արվեստին։
ՄԵՋԲԵՐՈԻՄ։ Եթե մեզ հաջողվի անհատի վերապրումներում ըմբռնել գլխավորը, հնարավոր է, որ մենք կարողանանք վերարտադրել այդ վերապրումների արդյունքերը այլ միջոցներով, հատկապես այնպիսի հետևանքներում, ինչպիսին է աբստրակտ բաների մեջ գեղեցկություն տեսնելու ընդունակությունը։
ՆՇՈՒՄ։ Պեյպերտը քննադատում է Պիաժեի տեսությունը , համարում է որ մշակութային նյութը, որը շրջապատում է երեխային ազդում է այն գաղափարների և ինտելեկտուալ կառուցվածքների վրա որոնք երեխան կկառուցի կամ կընկալի։ Մյուս տարբերությունը կայանում է ուսուցման պրոցեսի հետազոտություններում շեշտը զուտ քոգնիտիվ դիտարկումից դեպի քոգնիտիվ+աֆեկտիվ դիտարկում տեղափոխելու մեջ։
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ Պարզ ասած, ինձ թվում է, որ համակարգիչը թույլատրում է կոնկրետացնել (անհատականացնել) ֆորմալ մտածողությունը (կոնկրետ և ֆորմալ մտածողություններ ըստ Պիաժեի)
ՆՇՈՒՄ։ Ֆորմալ մտածողության համար կոնկրետացնող միջավայրը հետաքրքիր ազդեցություն պիտի ունենա, կարծես պլատոնյան գաղափարները մարմին կստանան ։) ու մարմին ստանալով ավելի հասկանալի և կիրառելի կդառնան
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ Ես սկսեցի հասկանալ, թե ինչպես երեխաները, ծրագրավորել սովորելով, կկարողանային օգտագործել կոնկրետ համակարգչային մոդելները մտածողության մասին մտածելու և սովորել սովորելու համար, իսկ դրանում հաջողության հասնելով կընդլայնեին իրենց ընդունակությունները որպես էպիստեմոլոգներ և հոգեբաններ։ Օրինակ շատ երեխաների համար ուսուցման հետադարձ կապը իրականացվում է «ճիշտ է արված ֊ սխալ է արված» մոդելով։ Սակայն երբ դուք ծրագրավորում եք սովորում, սկզբնական շրջանում դուք համարյա միշտ սխալ եք անում։ Այն ուսուցումը, որի ընթացքում դուք դառնում եք փորձառու ծրագրավորող, ուսուցում է, որը պահանջում է ծրագրերում սխալներ հայտնաբերոլու և ուղղելու զարգացած հմտություններ, ծրագրի այն մասերի, որոնք խանգառում են ծրագրի աշխատելուն։ Ծրագրի մասին կարելի է ասել որ այն ճիշտ կամ սխել է, միայն եթե այն ֆիքսված է։ Եթե մենք ընդանրացնելով մտածողական գործունեության այս եղանակը կարողանայինք այն դիտարկել որպես գիտելիքի և դրա ընկալման մասին մտածողության ավելի լայն մշակույթ, ապա մեզ ավելի քիչ կվախեցներ «սխալվելու վախը»։ ․․․․
ՆՇՈՒՄ։ Համակարգիչը մեքենա, որի միջոցով մտածում են։
ՆՇՈՒՄ։ Պեյպերտը համարում է, որ ծրագրավորման ուսուցումը երեխաներին նաև կդարձնի էպիստեմոլոգներ, կուղղի նրանց մտածողությունը դեպքի մտածողության եղանակների ռեֆլեկսիա ․․․
ՆՇՈՒՄ։ Երեխան որպես սեփական մտավոր կառուցվածքների ճարտարապետ․ ըստ Պիաժեի, ըստ Պեյպերտի ․․․
ՆՇՈՒՄ։ Մաթոֆոբիա ֊ վախ մաթեմատիկայից նաև ուսման վախ
ՆՇՈՒՄ։ Համակարգչային պոեզիա, TODO: պետք ա փորձել անել երեխաների հետ ։)
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ Այս ծրագրում այքան էլ շատ չէր նոր մաթեմատիկական բովանդակությունը։ Այն ուղղված չէր երեխաների մաթեմատիկական գյուտարարությանը, այլ միայն մաթեմատիկոսների համար մաթեմատիկայի հեշտացմանը։ (խոսքը գնում է 60֊ականներին ԱՄՆ֊ում արված մաթեմատիկական ռեֆորմի մասին)
ՆՇՈՒՄ։ «Լուռ ուսուցման» կոնցեպցիա սա Պեյպերտ չի, ուղակի մտքովս անցավ, փոքր երեխաներին անհրաժեշտ է լուռ ուսուցանել, մինիմալ խոսքերով ․․․ մաքսիմալ կիրառական միջոցներով
ՆՇՈՒՄ։ «Կրիայի երկրաչափության» հիմքում ընկած սկզբունքերը
1․ անընդհատության սկզբունք՝ մաթեմատիկան պիտի կապված լինի հիմնավորված անհատական գիտելիքների հետ, որոնցից այն ստանում է ջերմություն և իմաստի զգացում, ինչպես նաև «կոգնիտիվ» կոմպետենտություն
2. հնարավորությունների սկզբունք՝ այդպիսի մաթեմատիկան պիտի անձնական նշանակություն այնպիսի ծրագրով լինի, որի խնդիրները հնարավոր լինի լուծել մաթեմատիկական գիտելիքների օգնությամբ
3. մշակութային ռեզոնանսի սկզբունք՝ պիտի մեծերն էլ հասկանան դրա կարևորությունը
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ «Կրիայի երկրաչափությունը» երկրաչափությամբ զբաղվելու առանձնահատուկ եղանակ է։ Այն ոչ Էվկլիդյան աքսիոմատիկ և ոչ էլ Դեկարտյան անալիտիկ եղանակն է։ Էվկլիդեսը իր դատողությունները անում է տրամաբանության ոճով, իսկ Դեկարտը՝ հանրահաշվական․ «Կրիայի երկրաչափությունը» այդ ոլորտի գիտելիքների կառուցման հաշվողական եղանակն է։
ՆՇՈՒՄ։ Էվկլիդյան կետի անալոգը Կրիան է, որը սակայն բացի դիրքից ունի նաև ուղղություն, երեխան կարող է ինքն իրեն իդենտիֆիկացնել Կրիայի հետ և իր մարմնի շարժման մասին գիտելիքները ասոցիացնել երկրաչափության հետ։
ՆՇՈՒՄ 66֊67 TODO: էջերի տողատակերում կան հետաքրքիր մտքեր ինտեգրալների, դիֆերենցիալների և տոպոլոգիայի մասին, վերընթերցել ու փորձել անել k-turtle-ով
ՆՇՈՒՄ։ շրջան գծելու հարցին Պեյպերտի լաբարատորիայիում փաստորեն չէն պատասխանում, այլ ասում են դու ինչպես կգծես շրջան, և երեխաները դա հայտնաբերում են իրենց քայլերի միջոցով, որտեղ քայլերը փոքր հատվածներ են ։)
ՆՇՈՒՄ։ Գլխումս անընդհատ ֆռում է այն միտքը, որ ծրագրավորմամբ զբաղվոր մարդիկ սկսում են մտածել մտածողության մասին և դա նրանց լրիվ նոր մտածողական մակարդակի վրա պիտի բարձրացնի, այսպիսի մտածողություն կարող էր առաջացնել փիլիսոփայությունը, հոգեբանությունը կամ էզոթերիկ֊մեդիտատիվ պրակտիկաները, սակայն ծրագրավորմամբ զբաղվելիս այդպիսի մտածողությունը գալիս է պրակտիկ անհրաժեշտությունից և պրակտիկ կիրառությամբ ․․․
ՆՇՈՒՄ։ Քառակուսի գծելու չորս տարբեր եղանակները (գծային, կրկնությունով, առանց արգումենտի ֆունկցիայով, արգումնետ ունեցող ֆունկցիայով), ասում է օգնում են կոմպոնենտները մոդուլներ դարձնելու մաթեմատիկական շատ արգասաբեր գաղափարի ընկալմանը։ Այս հաջորդականությունը կարող է նաև բերել այլ արգասավոր գաղափարների ․ հիերարխիկ ստուկտուրաների, ալգորիթմացման (պլանավորման) և դեբագինգի։
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ Ծրագրավորողը հետաքրքրված է սխալը վերլուծելու մեջ, ոչ թե այն մոռանալու ։)
այստեղ կան разобраться բառի հետաքրքիր թարգմանություններ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=37&query=%D1%80%D0%B0%D0%B7%D0%BE%D0%B1%D1%80%D0%B0%D1%82%D1%81%D1%8C%D1%8F
ՆՇՈՒՄ։ Ես մի միշտ պնդում եմ, որ երեխաները ստանան վարժություններում նկարագրված պատկերները, ու չուրախանան գեղեցիկ պատկերներով, որոնք ստացվում են ծրագրի մեջ առկա սխալների արդյունքում։ Պայպերտը ասում է, որ դա էլ է հետաքրքիր և ճանաչողական իմաստ ունի։
ՆՇՈՒՄ։ ռեկուրսիայի հետ ծանոթացնում է նմանատիպ օրինակների վրա
learn spiral $a
{
forward $a
turnright 120
spiral $a+5
}
spiral 100
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ Մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ նույնիսկ երեխաների համար ակնհայտ լինի այն փաստը, որ ֆիզիկական հմտության ձեռքբերումը շատ բաներով նման է գիտական թեորիայի կառուցմանը։
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ Մենք կդիտարկենք ծրագրավորումը իր դիսկրիպտիվ հատկանիշների տեսանկյունից, այսինքն մենք այն կդիտարկենք որպես բնական լեզվի հնարավորությունների ուժեղացման միջոց։
ՆՇՈԻՄ։ Демоны Кода – էվենթ լիսթեներներ են։
ՆՇՈՒՄ։ Պեյպերտը համարում է, որ երեխաների համար նախատեսված ծրագրավորման ուսումնական համակարգերը անպայման պիտի ապահովեն զուգահեռ ծրագրավորման հնարավորություն, դա անհրաժեշտ է ծրագրերի մոդուլյարությունը և ստրուկտուրալությունը ապահովելու համար։ Նաև իրական կյանքին ավելի մոտ լինելու համար։ Այդ առումով Scratch-ը հարմար է։ Սա նաև կապված է մեր մտածողության պսեվդո֊զուգահեռության ու պսովդո֊մուլտիթասքինգի հետ ․․․
ՆՇՈՒՄ։ Հետաքրքիր է, ինչպես են դեբագ անում «жонглирование»-ն օգտվելով ծրագրավորումից որպես դեսկրիպտիվ լեզվից։
ՆՇՈՒՄ։ Երեխաները հաճախ ջնջում են ծրագիրը ցանկանալով այն նորից սկզբից անսխալ գրել, սա սխալ ստրատեգիա է, որի արմատները գտնվում են ավանդական ուսուցման մեջ, այդ ուսուցումը ճիշտ ու սխալ պատասխանների պարադիգմի մեջ է, սակայն ծրագրավորումը սովորեցնում է մեզ, որ դեբագ անելով մենք աստիճանաբար մոտենում ենք կատարելությանը, այն սովորեցնում է նույնիսկ սխալների վրա, դեբագ անելու պարադիգմը չպիտի առաջացնի մերժում և հեռանալու ցանկություն, այլ համակարգը աստիճանաբար զարգացնելու և ուղղելու հնարավորություն։ Սա պիտի որ դրական ազդեցություն ունենա անհատական և սոցիալական զարգացման վրա։
ՆՇՈՒՄ։ Ասում ա Պիաժեն հայտնաբերել է, որ երեխաները սկզբում «ստեղծում են» աշխարհ, որտեղ պահպանման օրենքներ չկան, հետո նոր այդ աշխարհը ձևափոխում են այնպիսի աշխարհի, որտեղ կան պահպանման օրենքներ ․․․
ՄԵՋԲԵՐՈԻՄ։ Մեր կրթական համակարգը մերժում է երեխաների «սխալ տեսությունները», իսկ դա նշանակում է, որ համակարգը մերժում է այն եղանակը, որով երեխաները սովորում են։
ՆՇՈՒՄ։ Եթե երեխաները ֆիզիկան փորձեն սովորել կրիայանման համակարգերում, նրանք դա կանեն ինչ որ մի դեմիուրգի տեսանկյունից, այսինքն օրենքները ոչ թե կդիտարկվեն, կամ կսահմանվեն, կամ կհիշվեն անգիր, այլ կստեղծվեն զրոից ․․․ երեխաները կարող են դառնալ աշխարհների ստեղծողներ, ու այդ միջոցով իրական աշխարհը ավելի լավ կճանաչեն։
ՆՇՈՒՄ։ ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ քոչում են ոլորտից ոլորտ, մի տեղ ընկալվելով դրանք օգնում են ստեղծագործությանը և ճանաչողությանը գիտելիքի այլ ոլորտներում ․․․
ՄԵՋԲԵՐՈԻՄ։ Ես արդեն նկարագրել եմ այդ տեսությունը, որում չկա խզում մաթեմատիկա սովորելու եղանակի և բուն մաթեմատիկայի ուսուցանման միջև։
ՆՇՈՒՄ։ Արհեստական ինտելեկտը որպես կոգնիտիվ գիտության մաս
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ Պիաժեն սովորեցնում է մեզ, որ մենք կարող ենք հասկանալ թե ինչպես է երեխան սովորում թվերը, եթե ավելի խորությամբ հասկանանք թե ինչ է թիվը։
ՄԵՋԲԵՐՈՒՄ։ но теория родовых структур одновременно является и теорией учения (Պեյպերտ, Բուրբակիի մասին)
ՆՇՈՒՄ։ TODO: պետք է կարդալ էս Բուրբակիենց մասին
ՆՇՈՒՄ։ Պիաժեն, թվերի ուսումնառության տեսությունը մշակելիս օգտվել է նաև Բուրբակիի թվերի տեսությունից։
ՆՇՈՒՄ։ TODO Վերադառնալ 164 էջի առաջին պարագրաֆին, TODO: թարգմանել ․․․
ՆՇՈՒՄ։ Գիտության մեջ գոյություն ունեցող արգասաբեր գաղափարների ստրուկտուրաների և հոգեբանական ստրուկտուրաների միջև կապի մասին
ՆՇՈՒՄ։ թռչուններ <֊> ինքնաթիռներ, մտածողություն <-> արհեստական ինտելեկտ, հետազոտությունները ազդում են իրար վրա, մի բանի մոդելավորման փորձը օգնում է հասկանալ թե այդ բանը ինչպես է աշխատում
ՆՇՈՒՄ։ Մտածողության մոդուլարության մասին է խոսում (ինչպես Մարվին Մինսկին, «Բանականության Հասարակությունը») , այն իմասով, որ մտածողությունը կազմված է մոդուլներից (ագենտներից), որոնց համագործակցությունը օգտագործվում է մտածողական և ճանաչողական պրոցեսներում։
ՆՇՈՒՄ։ Ասում է, որ երեխաները 6-7 տարեկանում սկսում են տիրապետել պահպանման սկզբունքին, իսկ 10-11 տարելկանում կոմբինատորիակային՝ առարկաների տարբեր եղանակներով դասակարգմանը (ըստ Պիաժեի)։ Պեյպերտը սա բացատրում է նախահամակարգչային մշակույթներում թվի գերիշխանությունով ի հակադրություն ծրագրավորման գերիշխանությանը․ ենթադրություն է անում, որ համակարգչային մշակույթներում շեմը կարող է իջնել և նույնիսկ կոմբինատոր օպերացիաները հասունանան պահպանման օպերացիաներից առաջ։
ՆՇՈՒՄ։ Պուանկարեն դիտարկում էր անգիտակցականը որպես կոմբինատոր մեխանիզմ, որըգիտակցական է դուրս է թողնում այն կոմբինացիաները, որոնք նրան ոչ թե ճիշտ են թվում, այլ գեղեցիկ ․․․
ՆՇՈՒՄ։ Համակարգիչը նույն մատիտն է, կարելի է խզբզել, սակայն կարելի է նաև գլուխգործոց ստեղծել։