Մեկ ամիս է Դիլիջանում էի։ Գնացել էի գործուղման ԹՈՒՄՈ Դիլիջան կենտրոն։ Այնքան տպավորություններ, ապրումներ ու նկարներ եմ բերել հետս որ էլ ասելու չի ։)
Նախ ամենակարևոր բանը որ ինձ հետ տեղի ունեցավ Դիլիջանում դա Caffeine Brew Lab-ն էր, իր պայծառ, ծուռ, մարդամոտ ու պրոֆեսիոնալ տիրուհիներով։ Լավագույն սուրճն են տալիս Հայաստանում, օվկիանոսի այն կողմից ստանում են, ինքնուրույն բովում, աղում, լաբորատոր ճշտությամբ ու արվեստագետի հոգեվիճակում պատրաստում ։) 🙂 Ու խոսքը միայն սուրճի մասին չէ, եթե գնաք, Անիին խնդրեք ձեզ համար ուտելու բան պատրաստի, չգիտեմ ինչ կուտեք, որովհետև Անիի պատրաստած ոչ մի բանը անուն չունի, բայց շատ համեղ է։
Դիլիջանից վերադառնալուց հետո ես հասկացա, որ անդառնալիորեն փոխվել եմ, ու փոխվել է իմ վերաբերմունքը սրճի նկատմամբ։ Դրա համար շնորհակալ եմ ծտերին աղջիկներին։
Մի քիչ քայլել ու նկարել եմ փողոցներում, թանգարաններում և այլն, մի քանի խառը բան ուղղակի կդնեմ։
Հետո մի օր ձյուն եկավ ու ծաղիկները մնացին ձյան տակ։
Մնացեք կապի մեջ, վաղը կդնեմ ձյունածածկ Դիլիջանի գեղեցիկ լուսանկարները։
Դբա Լավը ։)
ինչ լավ գրառում էր, ապո ջան։ շատ շնորհակալ եմ։
տիրուհիները ինչ լուսավոր են ։)
Խնդրեմ Արամազդ ջան, իրոք որ շատ լուսավոր են ։) , ձմեռային շարքը տեսա՞ր
http://ablog.gratun.am/9238/trip-to-dilijan-part-2/