Այս ամիս «Արեգնազան Կրթահամալիրում» արեցի երկու հատ ծրագրավորուման «էպոխա»։
Ես համոզված եմ, որ ծրագրավորում ուսուցանելու համար javascript լեզուն շատ հարմար է, սակայն մի բան կար, որը ինձ անհանգստացնում էր։ Ծրագրավորման դասավանդման արդեն քանի տարվա փորձ ունեմ, ու հասկացել եմ, որ մեծերին դասավանդելը մի բան է, իսկ երեխաներին դասավանդելը լրիվ այլ բան։ Երեխաներին դասավանդելու խնդիրը նրանում է, որ շատ աբստրակտ բաների մեջ դժվար է մտնելը, անիմաստ է ու վտանգավոր։ Միշտ անհրաժեշտ են գեղեցիկ ու ազդեցիկ մետաֆորներ, պատկերներ, մարմնի և արդեն ունեցած գիտելիքների հետ կապ և այլն։
Նախորդ տարիներին Արեգնազանում ծրագրավորման դասերին շատ էի օգտագործում k-turtle-ը, որը հրաշալի է և որի ուժը նախ ռեկուրսիայի մեջ է, ապա նաև երկրաչափական մետաֆորների մեջ, որոնք հրաշալիորեն կարողանում են ծրագրավորման գաղափարները ցուցադրել։ Միևնույն ժամանակ k-turtle-ը երեխաների համար նաև հետաքրքրիր խաղ է դառնում ու գեղեցիկ էքսպերիմենտ։ k-turtl-ը լինելուվ Պեյպերտենց խմբի ստեղծած LOGO լեզվի ժառանգը, ներառել է Պեյպերտի կողմից առաջարկված ու ստուգված հրաշալի մանկավարժական գաղափարները։ Սակայն k-turtle-ի LOGO լեզուն արտադրական լեզու չէ, իսկ ես ուզում էի մի այնպիսի բան փորձել, որը նաև արտադրական նշանակություն կունենա։
Այս տարի դասերը փորձեցի անել javascript-ով, ինձ միայն պակասում էր որևէ երկրաչափական միջավայր։ Որպես այդ միջավայր հանդիսացավ processing-ի ջավասքրիփթ պորտը ՝ p5.js գրադարանը։
Ցավոք երեխաների ոչ բոլոր աշխատանքներն եմ պահել: Պահածները կցուցադրեմ։
ՆՇՈՒՄ։ Ծրագրավորումը խաղ ու գեղեցկության փնտրտուք է դառնում, երբ ավելացնում ենք պատահականության տարրը։
ՀԳ։ Այս փորձառությունը մի քիչ էլ մարսեմ, հետո կգրեմ ավելի մանրամասն, թե որ գաղափարը ինչպես եմ ցուցադրել և ինչպես եմ կիրառել գրադարանի հնարավորությունները։
Դբա Լավը ։)