in Uncategorized

Տպավորություններ ծննդատնից

մայր և մանուկ

մայր և մանուկ

Սկզբնախոսք

Վերջերս մի առիթ եղավ հաճախակի այցելելու ծննդատուն: Մի շատ մոտիկ մարդ ծնվեց: Խոսքը գնում է «Մարգարյանի անվան մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն»-ի մասին: Մեծ ցանկություն
ունեմ կիսվել տպավորություններով: Այս ցանկության իրականացումն էլ հենց այս հոդվածն է:

Մի երկու շատ լավ բան

Սկասեմ նրանից որ, որ ծննդատունը և նրան կից պոլիկլինիկան տրաքում էին այցելուների քնակից:
Ծննդատան միշտ լեփ-լեցուն լինելու պատճառը ակնհայտ է, ծննդաբերության ժամանակ ծննդկանին
«բալետ անելու» են գալիս ամբողջ ընտանիքներով: Իսկ պոլիկլինիկայյի լեփ-լեցուն լինելը ես
կարողացա բացատրել միայն ծնելիության քանակի բարձրացմամբ: 5 հարկանի պոլիկլինիկայի բոլոր
միջանցք-սպասասրահները լիքն էին իմ գնացած բոլոր օրերին: Այստեղ ապագա մայրերը գալիս են կամ
միայնակ, կամ էլ մաքսիմում մեկ հոգու հետ: Ուզում եմ ասել , որ պոլիկլինիկայում հիմնակնանում
ապագա մայրեր էին , ինչպես նաև փոքր երեխա ունեցող մայրեր: Թվում է թե Հայ ազգը սկսել է ավելի
մեծ արագությամբ բազմանալ: Այս փաստը հիմնավորվեց նաև ստատիստիկ տվյալներով, ինչը շատ ուրախալի է: Մտածում եմ, որ այս պրոցեսը մի քանի իրարից անկախ պատճառներ ունի: Առաջին պատճառը այն է որ 90-ական թթ. հետ համեմատած կյանքը շատ չնչին թեթևացել է: Հանկարծ չփորցեք այս պատճառը կապել հաջորդի հետ սրանք, ոչ մի կապ չունեն իրաի հետ: Երկրորդը դա Սերժ Սարգսյանի(լեզուս չի էլ պտտվում ասեմ նախագահ) աշխատակազմի սկսած ռեֆորմներն են, կապված ծննդաբերության հետ: Այդ ռեֆորմներից առաջինը անվճար ծննդօգնությունն է, երկրորդը ծննդաբերության հետ կապված սոցիալական վճարումենրն են, որոնք այս տարի ավելի աճել են(առաջին երեխայի դեպքում 100000 դ.),և երրորդը դա կաշառակերության վերահսկողությունն է : Տարբեր մարդկանց հետ տեղի ունեցած մի քանի անձնական զրույցների ժամանակ իմացա, որ վերահսկողությունը իրականացնում է ԱԱԾ, ճիշտն ասած ոչ մի կերպ չէմ հասկանում դա նրանց ինչ գործն է, բայց դե ինչևիցէ : Սարգսյանին կարելի է շնորհավորել մինչև այժմ ազգի համար իր միակ օգտակար գործի կապակցությամբ:
Կաշառակերությունը չի վերացել, ու չի էլ վերանալու ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայի և
Ամերիակյի զարգացած երկրներում: Սակայն գոնե մեկ բնագավառում դրա անհամեմատ քչացումը
ուրախացնում է: Այս օրերի ընթացքում նկատել եմ, որ ոչ մի բժիշկ, կաշառք-մաղարիչ չի վերցնում:
Օգնական անձնակազմը, իհարկե շատ վախենալով կորցնել իր աշխատատեղը, սակայն չի հրաժարվի
եթե տվող լինի և հարմար պայմաններ լինեն: Ինչ որ իմաստով դա հասկանալի է, հաշվի առնելով
նրանց ցածր աշխատավարձը: Առաջարկում եմ բարձրացնել նրանց աշխատավարձերը և միաժամանակ
խստացնել վերհսկողությունը (գիտեմ, գիտեմ, որ ոչ ոք չի լսելու, բայց թե … դե առաջարկում եմ էլի…) :

Ծիծաղալիքներ

Հայ ազգը շատ հանճարեղ է, փող աշխատելու հարցում, դրա վառ օրինակները նկատեցի ծննդատանը
փակցված գովազդային պաստառների վրա:
1. «Իմ առաջին կինոն» – մի ֆիրմա առաջարկում էր երեխային նկարահանել(տեսագրել) գրեթե առաջին ճիչից սկսած … 🙂
2.«Ձեր երեխայի համար» – մի ուրիշ ֆիրմա առաջարկում էր, ավտոմեքենաներ, ենթադրում եմ
ծննդատնից երեխային տուն տանելու համար: Ավտոմեքենա՜, քեզ ավտոմեքենա, լիմուզիններ, ջիպեր,
մերսեդեսներ ու էլ չգիտեմ թե էլ ինչ: Նորածնին դա երևի շատ է հուզում թէ ինչ մեքենայով նա կգնա
տուն: Լիմուզինով չլինի չի գնա, յա՜, էտ էր պակաս …. 🙂
Ափսոս որ այս հայտարարությունների նկարները չէմ կարող դնեմ , մի պարզ պատճառով, հեռախոսով
եմ նկարել ու ոչինչ չի երևում:
3. Վճարովի հեռուստացույցներ(զոմբոտուփ) պալատներում:

վճարովի հեռուստացույց(զոմբոտուփ)

վճարովի հեռուստացույց(զոմբոտուփ)

վճարովի հեռուստացույց(զոմբոտուփ)

վճարովի հեռուստացույց(զոմբոտուփ)

Գցում էս մետաղադրամը հատուկ ընդունիչի մեջ , 10-ր 100 դր., երևի սերիալ նայելու համար
ծննդկանները ընդհանուր հավաքում են փողերը և նայում 🙂 😀
Իրականում նոր մայրացած աղջիները ոչ մի րոպե չունեն հեռուստացույց (զոմբոտուփ)
նայելու:Հետևաբար վճարովի հեռուստացույցի գաղափարը անշահութաբեր է:

Բարկանալիքներ

1. Անընդհատ շեշտվում է «հիվանդանոց» բառը: Սենց բան կասեմ բոլորին «ԴԱ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՉԷ ԴԱ ԾՆՆԴԱՏՈՒՆ Է»
2. Քույրերը դուրս են գալի սենյակից ու գոռում ասենք սենց մի բան
«Ով է՞, Լուիզայի տերը», կամ «Անետայի տերը մոտենա այսինչ կամ այնինչ տեղը…», ֆեոդալիզմ ..
3. Ծննդատունը հիանալի ջերմացվում է, բայց ընդանհրապես չի օդափոխվում:

Խորհուրդներ այցելուներին

1. Ձեր մտերիմի ծննդաբերությունից առաջ նախորոք նախապատրաստեք նրա և երեխայի համար
նախատեսված իրերը, որպիսի հանկարծ վերջին օրով խուճապահարության չմատնվեք:
2. Ամեն դեպքում մոր և երեխայի իրերը տեղադրեք առանձին պարկերի մեջ, որովհետև եթե հանկարծ
ծննդաբերությունը դժվար է ընթացել, կամ կատարվել է կեսարյան հատումով մորը մի օրվա չափով
պառկեցնում էն «բոքս»,իսկ երեխային առնաձին սենյակում: Այդ պատճառով իրերը ընդունում են
առանձին առանձին:
3. Ծննդաբերությունից հետո առաջին օրը ծննդկանին կարելի է միայն մասուրի հյութ և բանան, մնացած
բոլոր ձեր նախապատրաստությունները ոչ թե լավություն են, այլ վնասակար են:
4. Մի տարեք տեսակցությունների ժամանակ ցիտրուսային մրգեր, դրանք կարող են ալերգիա
առաջացնել (սա ասում եմ, որովհետև հայերս սիրում ենք ցիտրոս- միտրուս տանենք զինվորներին,
բանտ,հիվանդներին …., բայց սա, ոչ այն է և ոչ էլ մյուսը):
5. Մի՛ օգտվեք անմիջապես ծննդատան դիմաց կայանած տաքսիների ծառայություններից, դրանք
անիմաստ թանկ են, զանգեք պատվիրեք, կամ էլ գնացեք սեփական մեքենաներով:
6. Դուք ոչ ոքից լավը չէք, մի՛ հանեք շնչառական դիմակները պալատներում, մի վտանգեք երեխաների և մայրերի առողջությունը:
7. Մի՛ համարեք ձեզ պարտական կաշառք-մաղարիչ տալու ցանկացած մեկին, դուք պարտավոր չէք,
սակայն կարող էք նաև տալ եթե ուզում էք :), բայց միայն մաղարիչ և ոչ երբեք կաշաք 😀
8. Մարգարյանի ծննդատուն կարելի է մտնել երկու տարբեր կողմերից: Բակի կողմից, այստեղից
հիմնականում մտնում են ծննդաբերելու եկածները և նրանց «բալելշիկները»: Բակի մուտքից ձախ
գտնվում է սննդամթերքի և այլ իրերի փոխանցման կետը: Այստեղից տալիս էք իրեր,սնունդ,հագսուտ ,
աշխատողը դրանք փոխանցում է պալատում պառկած ծննդկանին:
9. Այցելությունները(տեսակցությունները) կատարվում են հակառակ կողմից, Մաշտոցի պողոտայի
վրա դուրս եկող հիմնական մուտքից: Միայն ժ 17-ից ժ 19-ը ընկած ժամանակահատվածում: Մուտքը
ճիշտն ասած չհասկացա ինչ պատճառով վճարովի էր 2000 դ., դե դրա մի մասը երևի շնչառական
դիամկներ արժեքն է, իսկ մնացածը՞…
9. Հայրերին խորհուրդ կտամ մի փոքր պնդել այդ 2000դ.-ը չտալու ուղղությամբ, կարող է և ստացվի:

Շնորհակալություններ

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բժիշկներ Օկոեվ Գրիգորիին , Ֆրալովա Նոնաին,Խաչատրյան
Արմենին, Չիլինգարյան Կարենին, ինչպես նաև բոլոր մասնակից բուժքույրերին, ուշադրության,
պրոֆեսիոնալիզմի և հումորի համար :

  1. Անչափ շնորհակալ եմ հոդվածի համար, շատ օգտակար խորհուրդներ կան մեջը. Ես այս ամենը իմ երեխային ունենալիս հաշվի կառնեմ: Ի դեպ արդեն copy եմ արել WORD-ի մեջ ու արխիվացրել, որպես լավ խորհուրդ: 🙂

  2. Իրո՞ք, իսկ ուժեղ գրած ինչ որ մի բանի լինք կտա՞ք, որ կարողանամ ձեզ գնահատել, որովհետև չէմ ճանաչում ու չէմ կարող «անանունի» կարծիքի հետ լուրջ հաշվի նստեմ:

Comments are closed.