Կամ երբ հակված ես սոլիպսիզմի :), բայց հա հիմնականում երբ շատ ժամանակ չկա հոդվածներ գրելու:
Մեր լրտավամիջոցները Վիքիպեդիայի մասին գրելիս ամենաշատը ուշադրություն են դարձնում քանակին, բա ահաա, վիքին ունի արդեն այսքան հոդված … բլա … բլա … բալ … մեր վիքին առաջ է անցել այսինչից … այնինչից … բայց այ էս մյուսից դեռ առաջ չի անցել … իսկ ե՞րբ է առաջ անցնելու ադրբեջանից … թե՞ արդեն անցել է …
Իրականում կարևոր է քանակը, իհարկե, բայց ավելի կարևոր է որակը, ու որակը ավելացնելու մի հատ լավ ձև կա: Կամ նույնիսկ երեք հատ լավ ձև:
1. Կարելի է հոդվածները համալրել լուսանկարներով, ահա, մենք բոլորս էլ քարշ ենք գալիս տարբեր տեղերով ու լիքը լուսանկարներ ենք անում, ու բացի չարաբաստիկ ֆեյսբուքից գրեթե ոչ մի տեղ այդ լուսանկարները չեն դրվում: Ու մեր կոշտ սկավառակների վրա հավաքվում են հազարավոր լուսանկարներ, ու անիմաստ մնում ու ոչ մի օգուտ չեն տալիս:
Իսկ Վիքիում, թեկուզ միայն Հայաստանյան պատմական և մշակութային հուշարձանների մասին հոդվածների մի ահռելի քանակ կա, որոնք չեն պարունակում լուսանկարներ: Բայց ի՞նչ հանրագիտարան առանց լուսանկարների: Այնպես որ հաստատ արժե լուսանկարներ նվիրել Վիքիին: Ու դա քիչ ժամանակ պահանջող բայց կարևոր ներդրում է:
2. Կարելի է փորձել ուղղել ուղղագրական սխալները, վրիպակները և այլն, սա նույնպես քիչ ժամանակ է տանելու բայց նորից կարևոր որակական ներդրում է:
3. Կարելի է նաև համալրել հոդվածները սկզբնաղբյուրներով, եթե տվյալ հոդվածի թեմային ծանոթ ես, ու գիտես, որ այս կամ այն պնդումը կա այս կամ այն գրքում, ինչու՞ չէ, գրի աղբյուրը , ավել աղբյուրը փոր չի ցավացնի 🙂
Վիքիի մասին բաներ-մաներ ունեմ գրած