Վիշապները լինում են ջրային, հրային, օդային, հողային և հանքային
Մի քիչ ընտանեկան կյանքից կլինի այս գրառումը, բայց դե ուզում եմ կիսվել էս մասով բոլորիդ հետ:
Ուրեմն շուկայում գոյություն ունեցող մանկական պլաստիլիննները բաժանվում են երկու տեսակի:
Ֆրանսիական, Գերմանական, Իտալական և այլն …, երեք-չորս գույն, էնքան քիչ, որ պտիչկա նակակալա, ինչ որ մոտավորապես 8000-9000 դր-ի սահմաններում:
Չինական , էլի մի չորս գույն, մի քիչ ավելի շատ , անհամեմատ էժան , բայց Ա.-ծ գիտի թե ինչ զիբիլից սարքած:
Խնդիր կար գնել պլաստիլին, որ մեր տղեն մի քիչ խաղ անի պլաստիկ նյութով: Գնացի նայեցի, եվրոպականները անիմաստ թանկ, չինականը անիմաստ կասկածելի: Ահագին էստեղ-էնտեղ ման եկա, այլընտրանք չկար: Վերջը ինչ եմ գլուխներդ հարթուկում …
Գտա լուծումը, գնացի նկարչական իրերի խանութ, հարցրեցի, բա ունենք, պրոֆեսիոնալ գերմանական պլաստիլին, կիլոն 3000 դ.:
Ասի տուր: /*արա՜ մի կիլո պլաստիլինից կարելի ա ապարանք էլ սարքել, նույնիսկ փոքր քաղաք */
Կհարցնեք, բա գույնը՞, մի գույն՝ մարմնագույն, որովհետև պլաստիլինի էությունը պլաստիկությունն է, ոչ թե գույնը :), գույնը երկրորդական է:
Ահա արդյունքներից որոշները:
Մնացել են հանքային ու հողաբնակ վիշապները, դրանք էլ դեռ չեն ծնվել 🙂
Հրաշալի՜:)
միտք տվեցիր ։Ճ
վիշապը լավ ա ստացվել
ո՞ր մեկը
իսկ եթե այդ նյութը հետո դուխովկայի մեջ պահել, կհիշի՞ իր ձեւը։
վիշապները, անկասկած, վերջն են։
Չեմ կարծում, որ պահի , ընհակառակը կհալվի, բայց մի կիլո էլ կավ եմ առել, այ նրանով երբ սկսենք աշխատել, դրանից պատրաստվածները ավելի երկարատև կմնան: