in Կինոարվեստ

rodriguez

Վերջերս նայած ֆիլմերից լավագույնն էր «Շաքարե մարդու որոնումները» (Searching For Sugar Man) ֆիլմը։ Ֆիլմը նրա մասին է, թե ինչպես կարող է երաժիշտը մի երկրում հայտնի լինել, նույնիսկ 20 տարի միլիոնավոր քանակներով վաճառվել, մի ամբողջ սերնդի համար հասարակական փոփոխությունների ոգեշնչում լինել,  իսկ իր երկրում մնալ անհայտ։ Ինտերնետի դարաշրջանում այսպիսի բան ուղակի չեր կարող լինել, հնարավոր չի, որ լինի մի կատարող , որի ալբոմները այդքան հայտնի լինեն, սակայն նրա մասին մարդիկ գրեթե ոչինչ չիմանան բացի քաղաքային լեգենդներից։ Ու իրականում Ռոդրիգեզը ինձ շատ է դուր գալիս ու ես լսում եմ նրա երգերը արդեն մոտ մեկ շաբաթ, շատ սիրուն ու տխուր է։

 

Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը, այն ուշացած փառքի ու ընդունման, ցանկացած պայմաններում ՄԱՐԴ մնալու, լավ երաժշտության, չգիտակցված ազդեցության ու սեփական ճանապարհով սուս ու  փուս գնալու մասին է։

 

Կարող եք նայել ասենք այստեղ

 

  1. մենակ մի բան չեմ հասկանում.. ոնց չվաճառվեց իրա ալբոմը Ամերիկայում.. զարմանալի բան..
    օրինակ ես արդեն քանի օրա անդադար լսում եմ, ու առանց կատակի – շատ լավնա:

    • հենց էտ ա էլի, պրոդյուսերները երևի գործ չեն արել, կամ էլ ուղակի ամերիկացիք ուղակի կերած-լեթված են եղել երաժշտությամբ, չեն նկատել

Comments are closed.