Որդան Կարմիրի Առաջնեկը

Վերջապես Հայկական ռոքում կատարվեց մի իրադարձություն, որի մասին հաստատ արժե գրել: Որդան Կարմիր Վանաձորյան ալտերնատիվ խումբը
թողարկել է իր առաջին ձայնասկավառակը: Իմ համեստ կարծիքով Որդան Կարմիրը Հայկական ռոքի լավագույն խմբերից մեկն է: Նաև մի բան էլ պիտի ասեմ, հաստատ ԱՄԵՆԱՅՈՒՐԱՀԱՏՈՒԿՆ է ու ԱՄԵՆԱԱՌԱՆՁՆԱՑՈՂԸ:

«Բարի Արագիլ» – Խաչատուր և Սերժ Տանկյաններ

Մի հինգ օր է, ինչ լսում եմ Խաչատուր Տանկյանի «Ինչպես մոռանանք» ալբոմը: Շատ լավն ա, բան չկա ասելու:Հատկապես «Բարի Արագիլ»-ը, որում հորը օգնում է, նաև որդին(Սերժ Տանկյան,SOAD): Էս երգը փոքրուց շատ եմ սիրել, հիմա էլ որ լսում եմ սիրտս ցնծում է, բայց միտքս հեչ չի համաձայնվում հետը: Շատ հակասական