Ժապավեն․ Համատեղ սպասողները

Այսօր սքանած ժապավեններիս մեջ գտա այս լուսանկարը, սա դեռ անալոգային ժամանակաշրջանում եմ նկարել՝ 10 ու ավել տարիներ առաջ։ Այս մարդիկ հավանաբար արդեն մահացել են, մենք իրար հետ երեկոները սպասում էինք, ամեն մեկս մեր կովերին։ Արջուտում էր ․․․ Դբա Լավը ։Ճ

Ճամփորդություն Դիլիջան դուբլ 2

Դե էտ ա նորից գնացինք Դիլիջան, ես, Տիգրանը ու Նարինեն, խաշ ուտելու և սուրճ խմելու ։) Ամսաթիվն էր ՝ 2016֊11֊27։ Խաշ ուտելուց հետո, մի քիչ քայլեցինք, ինչ պատահեց նկարեցի ․․․     Դիլիջանի մասին սրանք էլ կարդացեք ։) Ճամփորդություն Դիլիջան Դիլիջան, ձյան օրը Դիլիջանյան ընտրանի, ԻնսթաՁեռքեր Դբա Լավը ։)

Ճամփորդություն Դիլիջան

Մեկ ամիս է Դիլիջանում էի։ Գնացել էի գործուղման ԹՈՒՄՈ Դիլիջան կենտրոն։ Այնքան տպավորություններ, ապրումներ ու նկարներ եմ բերել հետս որ էլ ասելու չի ։)

Համագործակցելով քնող նեյրոնային ցանցի հետ

Ուրեմն գուգլենք ստեղծել ու պարապացրել են նոյրոնային ցանց, որը փորձում է երազներ կամ հալյուցինացիաներ «տեսնել»՝ փսիխոդելիկ փորձ «ստանալ»։ Այդ ցանցի հիմքի վրա մի առցանց խախալիք կա, որով անց եմ կացրել իմ որոշ լուսանկարները, շատ հետաքրքրիր էֆեկտներ են ի հայտ գալիս, որոնց մի մասի մեկնաբանությունը դեռևս միայն ինտուիտիվ եմ զգում, դեռ չէմ կարող հստակորեն մեկնաբանել այդ զգացողություններս։ Բայց լավ ․․․ թող այս գրառումը հենց այդ մեկնաբանության փորձը լինի։ Խաղալիքը հնարավորություն է տալիս ցանկացած քանակի իտերացիաներով անցկացնել նկարները։ Որոշ նկարներ անց եմ կացրել ավելի շատ իտերացիաներով, որոշները՝ քիչ, կողմնորոշվել եմ սուբյեկտիվորեն։ Միջանկյալ վիճակները նույնպես պահպանել եմ, դրանք նույպես շատ հետաքրքիր են։ Բոլոր մշակումներից պատրաստել եմ անիմացված գիֆեր, որպիսի իտերացիա առ իտերացիա փոփոխությունները երևան։ Ծանր են, եթե կապը թույլ է, մի քիչ սպասեք, թողեք էջը ամբողջապես ներբեռնվի։ Գնացինք ․․․ Ուշադրություն դարձրեք, որ հաջորդ անիմացիայի առաջին իտերացիայում հայտնվում են որոշ արտեֆակտներ, որոնք հաջորդներում անհայտանում են։     Այս մեկը շատ ուրախ է իր տրամադրությամբ, ու հետաքրքիր են