[ֆոտոշարք] Ճամփորդություն Արցախ — Ստեփանակերտի փողոցներում

Գնացել էինք քայլելու, օրը մռայլ էր, սակայն քաղաքում ահագին հետաքրքիր բան կար։   Դբա Լավը ։)

Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ — Մաս 2 ֊ Լեռներում մի տեղ

Այս գրառումը նախորդ գրառման շարունակությունն է։ Այս տեղը դժվարանում են անվանել, չգիտեմ էլ ինչ անուն ունի, միայն այն գիտեմ, որ ժամանակին ինչ որ ամառանոցային տարածքներ են եղել , հիմա կա հայկական եկեղեցի (գուցե ազատագրումից առաջ էլ է եղել), ոչ այնքան հեռու կան քանդված շենքեր հավանաբար բաղնիքների շենքեր են։ Սա անանուն տարածքի մուտքն է Եկեղեցու նկարը չէմ դնի, շատ վատ է ստացվել, լույսին դեմ դիմաց է, մի խոսքով, բայց որպիսի պատկերացնեք թե եկեղեցին ինչ հրաշք բարձրունքի վրա է , նայեք հետևյալ նակարները   Եկեղեցուց մի փոքր ավելի ցածրադիր տարածքում շենքերի մնացորդներն են, ինչպես ասեցի, հավանաբար բաղնիքներ կամ նման բաներ են եղել։   Դեռ Արցախում եմ, պատմություններ ու լուսանկարներ էլի կլինեն, մնացեք կապի մեջ ․․․ Դբա Լավը ։)  

Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ

Տիգրանակերտ էինք գնացել Շողիկը, Խաչատուրը և ես։ Ամսաթիվը 2017-01-14։ Այցելեցինք թանգարանը և թանգարանամերձ պեղված տարածքները։ Լուսանկարները ամեն ինչ կպատմեն ։)   Նույն օրը նաև գնացինք մի տեղ, որը ժամանակին եղել է ինչ որ հայտնի մարդու ամառանոց, բայց դա այլ պատմութուն է ։) Դբա Լավը ։)

Ժապավեն․ Համատեղ սպասողները

Այսօր սքանած ժապավեններիս մեջ գտա այս լուսանկարը, սա դեռ անալոգային ժամանակաշրջանում եմ նկարել՝ 10 ու ավել տարիներ առաջ։ Այս մարդիկ հավանաբար արդեն մահացել են, մենք իրար հետ երեկոները սպասում էինք, ամեն մեկս մեր կովերին։ Արջուտում էր ․․․ Դբա Լավը ։Ճ

Ճամփորդություն Դիլիջան դուբլ 2

Դե էտ ա նորից գնացինք Դիլիջան, ես, Տիգրանը ու Նարինեն, խաշ ուտելու և սուրճ խմելու ։) Ամսաթիվն էր ՝ 2016֊11֊27։ Խաշ ուտելուց հետո, մի քիչ քայլեցինք, ինչ պատահեց նկարեցի ․․․     Դիլիջանի մասին սրանք էլ կարդացեք ։) Ճամփորդություն Դիլիջան Դիլիջան, ձյան օրը Դիլիջանյան ընտրանի, ԻնսթաՁեռքեր Դբա Լավը ։)

Ճամփորդություն Դիլիջան

Մեկ ամիս է Դիլիջանում էի։ Գնացել էի գործուղման ԹՈՒՄՈ Դիլիջան կենտրոն։ Այնքան տպավորություններ, ապրումներ ու նկարներ եմ բերել հետս որ էլ ասելու չի ։)