«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան․ Շուշի․

Օգոստոսյան այցի ժամանակ հանդիպածս ամենատպավորիչ նոր բանը Արցախում դա Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն էր։  Լուսանկարները չէն փոխանցում տպավորություններս։ Այնպիսի մի տեղ է, որտեղ կարելի է ուսանել արհեստներ , սակայն ուսանել դրանք ամենաժամանակակից մեթոդներով, լայն և լուսավոր լսարաններում և աշխատարաններում։ Սովորել կիրառել ժամանակակից տեխնիկա և գործիքներ։ Շատ տրամադրող տեղ է, ազատ տարածությունները (գոնե ինձ մոտ) խթանում են մտածողությունը։ Ունեն արևային մարտկոցներ և ժամանակակից ջրատաքացման համակարգեր։ Կարճ կապեմ․ 21֊րդ դարի արհեստագործական ուսումնարան է։  

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 10 (Խորհուրդներ)

Միշտ ունեցեք ձեզ մոտ 10 թեթրիանոց մետաղադրամներ, դրանք անհրաժեշտ են Թիֆլիսի բազմաթիվ շենքերի վերելակներից օգտվելու համար:
Տաքսու վարորդների հետ նախորոք պայմանավորվեք վճարի համար, բազարը սկսեք 4 լարիից, Թիֆլիսի մեջ միջին գինը 5 լարին է …

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 3 (սբ.Գևորգ, սբ. Նիկողայոս)

Այս եկեղեցին ամենաշատը հավանեցի Թիֆլիսում, շատ լավն էր, սարի գլխին, շրջապատված հնագույն Նարիկալա ամրոցի պատերով, ոչ մի ավելորդ ձայն … մտա լսեցի վրացական պատարագը, մդդդ էտո բիլո չտոտո :), չէ հանաքը դենը, շատ կայֆ երգեցողություն է, ու շատ ազգային … Եկա դրեցի-քաշեցի երկու դիսկ վրացական պատարագով ու այլ հոգևոր երգերով, հիմա տանն էլ եմ լսում ;):
Եկեղեցու ներսը շատ գեղեցիկ էր:

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 2 (Շենքեր)

Նարիկալա ամրոցը, սբ.Գևորգ, սբ. Նիկողայոս եկեղեցիները, ու մի երկու տուն: սբ.Գևորգը հայկական է, դրա բակում է գտնվում մեր մեծ կոսմոպոլիտ 🙂 Սայաթ-Նովայի գերեզմանը ??? հուշարձանը: Այս երկու եկեղեցիների մասին առանձին գրեմ ու կդնեմ նկարները: