Ջնջված ֆայլերի վերականգնումը լինուքսում

TestDisk ֊ ը ունի մի յութիլիթ, որը կարողանում է վերականգնել ջնջված ֆայլերը, դրանց տիպը հասկանալով։ Դա photorec-ն է։ Տեղադրելու համար sudo apt-get update sudo apt-get install testdisk Գործարկելու համար sudo phtorec Հետո ընտրում եք դիսկը, փարթիշնը և այլն ու սպասում մինչև կվերականգնի ձեր ֆայլերը։ Դբա Լավը ։)

Ի՞նչ ծրագրային ապահովում եմ ես օգտագործում

Երկար ժամանակ է մի գաղափար ունեմ , ներկայացնել Վինդուսա/Մակոսական ծրագրերի այլընտրանքերը Լինուքսի համար։ Հիմա նշում են լինուքսի 24 ամյակը, ու այս գրառումը թող լինի իմ նվերը ու իմ ներդրումը Լինուքս համակարգի տարածման գործում։ Նախ լինուքսի մասին խոսելիս պետք է նշել դիստրոն, ինձ մոտ դրված է Ubuntu xfce-ով, կնոջս մեքենայի վրա դրված է chrUbuntu , զոքանչիս մեքենայի վրա mint ։) Շելերի ու տերմինալների հարցում սքրիփթները գրում եմ bash-ով, տերմինալս terminator-ն է, իսկ ամենօրյա շել օգտագործման համար հիմա փորձարկում եմ fish-ը, ահագին հավեսն է, ուրիշ շելերով աշխատելիս կարծես թե հիմնականում միայն դու ես խոսում համակարգիդ հետ, իսկ fish-ը շատ ինտերակտիվն է, ու զարմանալի է որ ձուկը այդքան շատախոս է։ Ծրագրեր ընտրելիս միշտ առաջնորդվել եմ ծրագրերի ընձեռած հնարավորություններով, ինձ համար կարևոր է, որ ծրագիրը լավ աշխատի ու նաև շատ բան կարողանա անել, շատ կարգավորումներ ունենա, քիչ ռեսուրս օգտագործի, անհրաժեշտության դեպքում նաև կարողանամ սորս֊կոդը բզել։ Վերջին պահանջս չի նաև, որ ծրագիրը ազատ լինի, չնայած անազատ ծրագրի

phonegap և ripple-ի տեղադրումը լինուքսում

Նախ սկսեցի այս թութորիալով http://www.levibotelho.com/development/the-complete-guide-to-running-phonegap-on-ubuntu/ ապա խնդիրներ առաջացան , phonegap-ը չաշխատեց, լուծումը այստեղ էր http://stackoverflow.com/a/22618028 Ապա ինսթալլ էի անում ripple-ը, որը ստանդարտով չնստեց, կարիք եղավ անել հետևյալ ուղեցույցով http://johnreid.it/2012/06/23/get-ripple-to-work-in-linux/ այստեղ կարևոր է նաև այս մեկնաբանությունը http://johnreid.it/2012/06/23/get-ripple-to-work-in-linux/#comment-703678481

sublime text-ում build system-ների հղումներ

http://addyosmani.com/blog/custom-sublime-text-build-systems-for-popular-tools-and-languages/ http://www.codedisqus.com/0HNeUPVeXV/build-system-with-bash-script-for-sublime-text-2.html http://www.sublimetext.com/forum/viewtopic.php?f=3&t=2171 https://github.com/SublimeTextIssues/Core/issues/145

Պատմություն մեծ֊մեծ ֆայլերի մասին

Առավոտյան զանգում են, բա, կայքը չի բացում, չենք կարում նկար վերբեռնել, առաջին էջում ոչինչ չի բերում ու այդպիսի տարօրինակ բաներ։ Առաջին կասկածս wordpress-ի քեշ փլագինն էր, քեշերը ջնջեցի, ոչ մի օգուտ, հետո ջնջեցի փլագինը, .htaccess — մեջ փլագինի կողմից ավելացված տողերը, մի քանի ֆայեր, որոնք փլագինը ավելացնում է։ Ոչ մի օգուտ, սասափելի բեռնվածություն, ինչ որ կախված sql հացումներ, իսկ իրականում ընդամենը մի քանի հոգի էին այդ պահին նայում կայքը։ Մեկ էլ դրանից հետո տվեց database connection error, այ քեզ բան, մտածում եմ, ի՞նչ է կատարվում, փորձում եմ անել service mysql restart Ասում ա ERROR: The partition with /var/lib/mysql is too full!