Ամեն անգամ, երբ wordpress-ով նոր նախագիծ եմ սկսում, անհրաժեշտ է լինում տեղադրել մի քանի փլագիններ, որոնք ծրագրավորման և տեստավորման ընթացքում ինձ անհրաժեշտ են։ Կարծում եմ, որ սա բավականին տարածված խնդիր է, շատերը այդ խնդրին հանդիպում են։ Փորձեցի ավտոմատացնել, նայեցի պատրաստ լուծումներ, կար սենց մի փլագին ` Multi Plugin Installer, որը անում է իմ ուզածը, սակայն մի քանի հատ ավել շարժում է պահանջում, իսկ ինձ պետք է մեկ հպումով տեղադրել և ակտիվացնել մի շարք փլագիններ։ Այդ փլագինը ֆորք եմ արել ու ձևափոխել, հիմա այն մեկ հպումով տեղադրում է հետևյալ փլագինները։ WP Lipsum Easy Featured Images P3 (Plugin Performance Profiler) Theme Check Duplicate Post WP Example Content Disable Comments Regenerate Thumbnails WP Limit Login Attempts WordPress File Monitor Plus Maintenance WP Lipsum Ընթացքում գուցե ցանկը փոխվի, ավելանան կամ պակասեն փլագիններ, սակայն հիմա ավելի արագ եմ սեթափ անում wordpress-ը։ Փլագինը կարելի է գտնել հետևյալ հասցեով https://github.com/hanumanum/hanuman_developer_plugins_installer Դբա Լավը ։)