Ուշադրություն փնտրվում է !!!! կամ Canon PowerShot s230-ի փորոտիքը

Մի արվեստագիտական էքսպերիմենտի համար քնդեցի ու նորից հավաքեցի դարեր առաջ էժանով գնված ու չօգտագործվող Canon PowerShot s230-ը(digital elph): Հավաքելուց հետո պարզվեց որ ակումուլյատորը (թե՞ մարտկոցը) զարյադկա չի ընդունում չի լիցքավորվում: Նորը կարելի է գնել խանութից 17000(!!!) դ.-ով, կամ ebay -ից մի 20$: Հարցը նրանում է, որ եթե չհամոզվեմ, որ հավաքած վիճակում թվային էլֆիկը կապրի, ինձ այդ մարտկոցը մուֆթա էլ պետք չի … Իսկ եթե կապրի , հաստատ կգնեմ:
Ֆեյսբուքում գրեցի օգնության կանչ, բայց այն գնաց ու մարդկանց պատերի պլինդուսների տակ կորավ:

Ինտերնետում ոչինչ չի կորչում …

սենց մի կարճ բան ասեմ ու գնամ,եթե ես ձեզ նկարել եմ ու ասել եմ, որ դնելու եմ բլոգում նկարները, ու դուք համաձայնվել էք …բայց որոշ ժամանակ անց, ինչ ինչ անձնական կամ այլ պատճառներով, չէք ուզում այլևս որ ձեր նկարները լինեն բլոգում …ու դուք ինձ ասում էք «ջնջի՛ր նկարները», ես ասում եմ