Երկար ժամանակ է մի գաղափար ունեմ , ներկայացնել Վինդուսա/Մակոսական ծրագրերի այլընտրանքերը Լինուքսի համար։ Հիմա նշում են լինուքսի 24 ամյակը, ու այս գրառումը թող լինի իմ նվերը ու իմ ներդրումը Լինուքս համակարգի տարածման գործում։ Նախ լինուքսի մասին խոսելիս պետք է նշել դիստրոն, ինձ մոտ դրված է Ubuntu xfce-ով, կնոջս մեքենայի վրա դրված է chrUbuntu , զոքանչիս մեքենայի վրա mint ։) Շելերի ու տերմինալների հարցում սքրիփթները գրում եմ bash-ով, տերմինալս terminator-ն է, իսկ ամենօրյա շել օգտագործման համար հիմա փորձարկում եմ fish-ը, ահագին հավեսն է, ուրիշ շելերով աշխատելիս կարծես թե հիմնականում միայն դու ես խոսում համակարգիդ հետ, իսկ fish-ը շատ ինտերակտիվն է, ու զարմանալի է որ ձուկը այդքան շատախոս է։ Ծրագրեր ընտրելիս միշտ առաջնորդվել եմ ծրագրերի ընձեռած հնարավորություններով, ինձ համար կարևոր է, որ ծրագիրը լավ աշխատի ու նաև շատ բան կարողանա անել, շատ կարգավորումներ ունենա, քիչ ռեսուրս օգտագործի, անհրաժեշտության դեպքում նաև կարողանամ սորս֊կոդը բզել։ Վերջին պահանջս չի նաև, որ ծրագիրը ազատ լինի, չնայած անազատ ծրագրի