Ծրագրավորում սովորելիս ամենակարևոր անձնական հատկությունը ինքուրույնությունն է։ Ոչ մեկը, երբեք, ոչ մի գիրք կամ դասընթաց չի կարող քեզ սովորեցնել ծրագրավորել, ծրագրավորումը պրակտիկա է, որը միայն ինքուրույն աշխատանքով է ապահովում։ Եթե դու 48 դասաժամից հետո չէս կարողանում ինքնուրույն գտնել շարահյուսության սխալներդ (syntax errors) ապա դու իզուր ես վատնել քո ժամանակը ․․․ Եթե դու 48 ժամից հետո դեռ հարցնում ես էսինչ ֆունկցիան ինչ է անում, ապա դու ոչ թե 48 ժամն ես իզուր վատնել այլև կյանքիդ մի ահագին մասը։ Սա երևի դպրոցի ու ինստիտուտի հետևանքն է, երբ մարդիկ սովոր են ժամերով դասախոսություններ լսել, ամեն բան “ծամում ու տալիս” են իրենց, տպավորություն է ստեղծվում, որ հասկացան այն ինչն ասվել է։ Սակայն իրականում երբ անհրաժեշտ է դրա հետ մի բան անել, չգիտեն ինչ անեն, որ կողմից սկսեն։ Դասագրիքը, թրեյները, դասախոսը, վիդեոն և այլն կարող են միայն ուղղություն ցույց տալ, սակայն գիտելիքը կարողությունը ձևավորվում է միայն ինքնուրույն աշխատանքով։ Եթե որևէ բան մոռացել ես , ինքուրույն գտիր , հետո