Մարտիկի, հողագործի ու տանուտերի մասին

Ուրեմն մի ընկեր ունեմ ՝ Դերվիշ Դավոն, մի անգամ սենց բան էր ասում, որ իր ճանաչած հետաքրիր մարդկանց մեծ մասը զբաղվել է արևելյան որևէ մարտարվեստով: Սա որպես նախաբան, շարունակությունը կարդացեք ստորև:

Անարխիզմը և վստահությունը

Ալեքսեյ Ցվետկովի  հավաքած անթոլոգիան եմ կարդում , «Антология Анархизма»: Դեռ ընդամենը նախաբանը, ու մի երկու գլուխ առաջին գործից:  Ու մի հատ արդեն հետաքրիր բան կար, որը ոնց որ  չձևավորված մտքի պես կար գլխումս, բայց կարդալիս մի քիչ ավելի ձևավորվեց: Ո՞րն է ոչ հիերարխիկ (իմա ցանցային) համակարգերի աշխատանքի սկզբունքը: Այն է փոխվստահությունը ցանցում իրար հետ անմիջապես շփվող հանգույցների միջև: Այսինքն եթե մի հանգույցը մյուսին վստահում է ապա կապվում է դրա հետ, հակառակ դեպքում ոչ, ու ամեն մի հանգույցը կարող է կապվել մյուս բոլորի հետ միջանկայալ վստահելի հանգույցների միջոցով:

Օր համար 10881

Հետաքրքիր հոդված լեզվի միջոցով ազգային ինքնությանը վերադառնալու մասին:  Ալեքսանդր Քանանյան, обретение Армении : Շատ երկար հոդված է, բայց մի ալարեք, արժե կարդալ: Երեկոյան Ո՞վ ա տեսել, որ մարդու ուսը դուրս ընկնի ու հետո մի 15ր անց ինքը իրան տեղը ընկնի:

Արտաքին հիշողության մասին

Օրվելի 1984- ում սենց մի հատ պահ կա: Հատուկ գրաքննող բաժիններ կան, որոնք օրուգիշեր զբաղված են նախկինում հրապարակված փաստաթղթերի խմբագրմամբ, ու էնքան են խմբագրել, որ հաջորդ խմբագրմանը հանձնված թերթի կամ գրքի մեջ արդեն հեչ պարզ չի , թե որքան ճշմարտություն կա, նենց ա որ կեղծիքը կարան նորից կեղծեն ու

Քթից այնկողմ չտենալու մասին

Բիձու պատմածից հստակ երևում ա, որ բուռժույը ամենակարող չի, որ ինքը հակաճառում է նրան, հետո սպառնում է , որ ոստիկանություն կկանչի: Ու Վինսթոնը էսքանից հետո չի հասկանում, որ այն ժամանակ գոնե ավելի պաշտպանված էին պռոլետարները (համենայն դեպք իրենց այդպես էին զգում):