IMdb-ում

Փաստորեն էս imdb-ում գրանցվելը կարգին բան ա, կարելի ա հեշտությամբ սարքել տարբեր ցուցակներ ՝ նայելու, նայված, սիրված ֆիլմերի, դրանք էքսպորտ անել նաև, ֆիլտր֊միլտր ․․․ Կարգին բան ա պարզվում ա։ Էն ֆիլմերի ցուցակը, որոնք կուզեմ երեխաներս անպայման նայեն։ Իհարկե ֆիլմերը կավելանան ժամանակի ընթացքում։ Դբա Լավը ։)  

android ուղակի մի քանի հղումներ ․․․

adb devices – տպում է դիվասները արտաքին դիսկի հասցեն /storage/sdcard1 Ւնչպես անել տարբեր բաներ http://www.londatiga.net/it/how-to-use-android-adb-command-line-tool/ adb-ի ընդարձակ տեղեկատու ռուսերեն http://4pda.ru/forum/index.php?showtopic=383300&st=240 http://www.androidcentral.com/android-201-10-basic-terminal-commands-you-should-know քաշել հեռախոսից կոմպ adb pull /storage/sdcard1/DCIM/Camera ~/Photos/Phone լցնել կոմպից հեռախոս adb push /storage/sdcard1/DCIM/Camera ~/Photos/Phone Ցիանոգենմոդի ինստալյացիայի ուղեցույց http://arstechnica.com/gadgets/2013/11/android-roms-the-easy-way-testing-the-new-cyanogenmod-installer/ Նորություններ http://www.reddit.com/r/fossdroid/

Լ․Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»

Ես երբեք ինձ չեմ համարել գրականության գիտակ և վախենալով եմ արտահայտում կարծիք, բայց մի երկու տող պիտի գրեմ վերջերս կարդացած այս գրքի մասին։ Տենց ուղակի նոթեր, ոչ մի լուրջ բան։ Շուտվանից սենց լավ բան չէի կարդացել ․․․ Պետք է վերադառնալ նորից կարդալ, տենց մի տարի հետո ․․․ Էպոսի 150 պատու՞մ, պետք է գնել, ունենալ ակադեմիական հրատարակությունը։ Գիրքը տեղ֊տեղ նմանացնում էր Ումբերտո Էկոին, տեղ֊տեղ էլ Մարկեսին, բայց դրանից գրքի արժեքը մի նանոմետր անգամ չի նվազում, բայց նաև անսահման ինքնատիպ էր։ Ու հաճախ ես էլ եմ Մհերի պես ուզում թքել բոլորիդ (ու նաև իմ)  մանր ինտրիգների վրա, ու գնալ իմ ագրավաքարում փակվել ․․․ Տենց, էտքանը ․․․   Դբա Լավը 😉  

2014 Ամփոփում

Այս տարին ուժասպառության տարի էր, հիմա նայում եմ , ահագին բան եմ հասցրել անել, բայց ուժեղի մեծ լարմամբ։ Մանրամասն չեմ գրի, սա էլ ուժասպառության արտահայտություն է։ Ինչին ուժս ու հավեսս հերիքել, լրիվ գրված ա։ Միակ բանը որը ինձ պերմանենտ հոգեկան բավարարվածություն ա տվել, դա դասավանդում ա եղել, մնացած նախագծերի, շփումների, ճամփորդությունների կայֆը գնացել֊եկել ա։ Հիմա հաշվում եմ մոտ 80 ուսանող եմ ունեցել և 100֊ին մոտ աշակերտ, էս մարդանց հետա աշխատելը ինձ մեծ բան է տվել, ապրեն իրենք։ Այս տարի կորուստներ եմ ունեցել, տատիս գնաց, շատ բարի կին էր, լավ հիշողություններ ունեմ իր հետ կապված ․․․ Այս տարի նաև մեծ ձեռքբերում ունեմ՝ Դավիթս։   Անցյալ տարվա պլաններիցս գրեթե ոչ մեկը իրականացված չի ու դա ինձ վշտացնում է, այլ բաներ եկան ընկան արանքը․ աշխանք և այլն ․․․ Շատ բան եմ ուզում սովորել, բաներ կան տարիներով այդպես էլ մնում են չիրագործված ․․․ Շատ բաներ եմ ուզում անել, դրանք էլ մնում են չիրականացված ․․․ Շատ